Ուորլիքը ժամանում է Երևան. նախատեսված է հանդիպում Սարգսյանի և Նալբանդյանի հետ
Բլոգոսֆերա
ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը Թվիթերի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ ժամանում է Երևան:
«Անհամբեր սպասում եմ ՀՀ նախագահ Սարգսյանի և արտգործնախարար Նալբանդյանի հետ Երևանում երկուշաբթի կայանալիք հանդիպմանը, որպեսզի քննարկենք Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հաջորդ քայլերը»,- գրել է Ուորլիքը:


















































Ամենադիտված
Սոչի մեկնող ինքնաթիռը ճանապարհին անցկացրել է մեկ օր, սակայն տեղ չի հասել