«Ժամանակ». 100 տոկոս համամասնական ընտրակարգի ռեյտինգային քվեարկությունն առաջացրել է քաղաքական գործիչների մտավախությունը
Հայկական Մամուլ
«Ժամանակ» թերթը գրում է. «Սահմանադրության նախագծով առաջարկված խորհրդարանական 100 տոկոս համամասնական ընտրակարգի ռեյտինգային քվեարկությունը առաջացրել է քաղաքական գործիչների մտավախությունը, որ քաղաքական դեմքերի փոխարեն կհայտնվեն փողատերերը, որոնք փողով ավելի շատ ձայն՝ ռեյտինգ կհավաքեն, սակայն իշխանությունները հանգստացրել են նրանց՝ վստահեցնելով, որ այս դեպքում ևս իրենք խորհրդարանում լինելու հնարավորություն կունենան: Մասնավորապես ասվել է, որ Ընտրական օրենսգրքում ֆիքսվելու է, որ կուսակցությունների համամասնական ցուցակի հետընտրական առաջին տասնյակը ձևավորելու իրավունքը թողնվելու է կուսակցության ղեկավար մարմնին»,- գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։


















































Ամենադիտված
Սոչի մեկնող ինքնաթիռը ճանապարհին անցկացրել է մեկ օր, սակայն տեղ չի հասել