Спорт-Экспресс-ի անդրադարձը` Արաս Օզբիլիսին
Սպորտ
Ռուսական sport-express կայքը, վերլուծելով Մոսկվայի «Սպարտակից» «Ուոտֆորդ» տեղափոխվող Խոսե Խուրարդոյի տեղափոխությունը, առանձնացրել է գլխավոր մարզչի՝ Ալենիչևի համար հնարավոր հինգ տարբերակ:
Ցանկում է նաև Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Արաս Օզբիլիսը:
«Ալենիչևն իր տրամադրության տակ ունի նաև վնասվածքից ամբողջովին ապաքինված Արաս Օզբիլիսին: Այո, ձախ հարձակման գիծը հարազատ չէ հայ խաղացողի համար: Նա հիմնականում աջ եզրային է:
Օզբիլիսը շատ է կարոտել լուրջ պրակտիկան, ջանասիրաբար մարզվում էր և բառացիորեն մղվում է պայքարի՝ յուրաքանչյուր հարմար պահի նշելով, որ ցանկանում է խաղալ (օրինակ՝ լրագրողների հետ զրույցում): Եվ եթե գլխավոր մարզիչն ասի՝ «պետք է», Օզբիլիսը կպատասխանի «այո»: Առավել ևս, որ աջից խաղալու հավանականությունը քիչ է՝ հաշվի առնելով Կևին Պրոմեսի կարգը:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ