Բարի և խաղաղ ծառայություն քեզ, զինվո'ր... (լուսանկարներ)
Հասարակություն
Ինչպես ողջ հանրապետությունում , Կենտրոնում նույնպես, ավարտվում է ամառային զորակոչը :
Այսօր' հուլիսի 21-ին Երևանի Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Արա Սադոյանի նախաձեռնությամբ Սուրբ Կաթողիկե եկեղեցու բակի վարչական շրջանի թվով 20 նորակոչիկների ճանապարհեցին ՀՀ բանակ' հայրենիքի հանդեպ պարտքը կատարելու: Եկեղեցու բակում էին հավաքվել վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի ներկայացուցիչներ, զինվորականներ, ծնողներ:
«Զինվորական ծառայությունը յուրաքանչյուր հայ երիտասարդի համար ինչպես հայրենիքի հանդեպ պարտքը կատարելու, այնպես էլ կամային և տղամարդկային հատկանիշներ ձեռք բերելու հզոր դպրոց է:
Ձեզ բարի ճանապարհ, բարի ծառայություն Ծառայեք խաղաղությամբ»- ողջունելով ներկաներին նշեց Արա Սադոյանը
Իր օրհնանքի խոսքն ու աղոթքը հղեց նաև Սուրբ Կաթողիկե եկեղեցու սպասավոր Տեր Ավետիսը Դանիելյանը:
Միջոցառման ավարտին բոլոր նորակոչիկները ստացան նվեր' ծառայության ընթացքում անհրաժեշտ պարագաների և հագուստի փաթեթ' վարչական շրջանի ղեկավարի կողմից:
Հրաժեշտի պահը տխուր էր, հուզումնալից բայց և հպարտության զգացումով լեցուն, չէ, որ պատանիները գնում են հայրենիքին ծառայելու: Բարի և խաղաղ ծառայություն...

























































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում