Ամերիկացիների ընդամենը մեկ քառորդն է պաշտպանում Օբամայի գործողությունները. հացախույզ
ԱՄՆ
ABC հեռուստաընկերության հետ համատեղ The Washington Post-ի անցկացրած համազգային հարցումը ցույց Է տվել, որ ամերիկացիների ընդամենը 26 տոկոսն Է հաստատակամորեն պաշտպանում գործող նախագահի գործողությունները: Եվս 20 տոկոսը մասնակիորեն Է պաշտպանում Օբամայի աշխատանքը, որը մի շարք «հաղթանակներ» Է տարել վերջին վեց շաբաթվա ընթացքում, որոնց թվում՝ միասեռ ամուսնությունների արգելքի վերացումը եւ Իրանի հետ գործարքը:
Նրա գործողությունները կտրականապես չի ընդունում 37 տոկոսը, հարցման մասնակիցների եւս 13 տոկոսը կարծում Է, որ Օբամայի աշխատանքը մասնակիորեն Է անբավարար:
Նախագահի տնտեսական քաղաքականությունը հաստատակամորեն պաշտպանում Է ամերիկացիների ընդամենը մեկ քառորդը, 22 տոկոսն Օբամային պաշտպանում Է մասնակիորեն: Տնտեսության բանագավառում իրավիճակից բացարձակապես դժգոհ Է հարցվածների 35 տոկոսը, 13 տոկոսը դժգոհ Է մասնակիորեն, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)