Տարբեր երկրներից ժամանած 15 կամավորներ մասնակցել են «Զվարթնոցը մեր աչքերով» ծրագրին
Հասարակություն
ՅՈւՆԵՍԿՕ-ի «Պատրիմոնիտո 2015» ծրագրի շրջանակներում 2015թ. հուլիսի 15-ից «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահանության ծառայություն» ՊՈԱԿ-ի մասնաճյուղ «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանում գործող ճամբար-կայանատեղիում արտերկրից ժամանած 15 կամավորների (Իտալիա, Կորեա, Իսպանիա, Թուրքիա, Ռուսաստան, Բելգիա, Չեխիա, Գերմանիա) առօրյան բավական հետաքրքիր է անցնում:
Ինչպես տեղեկացրին «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահանության ծառայություն» ՊՈԱԿ-ից, «Հայաստանի ուսանողական ջոկատներ» (ՀՈւՋ) կամավորական աշխատանքների ծառայության հանրապետական շտաբի օժանդակությամբ գործող ճամբար-կայանատեղիի կամավորները այլ միջոցառումների թվում մասնակցել են նաև ՅՈւՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում ընդգրկված Զվարթնոցի տաճարի և շրջակա տարածքի սանիտարական մաքրման, բարեկարգման աշխատանքներին:
Օտարազգի կամավորների առօրյան առավել ուշագրավ դարձնելու նպատակով, ՊՈԱԿ-ի մշակութային արժեքների և հավաքածուների կառավարման, զարգացման և մարքեթինգի բաժինը «Զվարթնոցը մեր աչքերով» ծրագրի շրջանակում տաճարի առջև գտնվող բացօթյա տարածքում հուլիսի 20-ին նկարչության դաս է կազմակերպել: ՊՈԱԿ-ի վերականգնման լաբորատորիայի վարիչ, նկարիչ Տիգրան Զաքյանը ներկայացրել է առաջադրանքի էությունը, ճամբարականներին տրամադրվել են նկարչության համար անհրաժեշտ պարագաներ: Կամավորները Զվարթնոցը ներկայացնել են իրենց աչքերով' արդյունքու մ ստանալով գեղանկարի ուրույն տարբերակներ:
Ճամբար-կայանատեղին կգործի մինչև հուլիսի 28-ը:


















































Ամենադիտված
Սոչի մեկնող ինքնաթիռը ճանապարհին անցկացրել է մեկ օր, սակայն տեղ չի հասել