Քսանչորսամյա երիտասարդը որոնվում է որպես անհետ կորած
Հասարակություն
Ոստիկանության Չարենցավանի բաժնի կողմից, որպես անհայտ կորած, որոնվում է Արարատի մարզի Դիտակ գյուղի բնակիչ, 1991թ. ծնված Կաչաղ Մուրազի Մամոյանը: Հուլիսի 14-ին ժամը 9.30-ի սահմաններում, հորեղբայրը երիտասարդին Չարենցավան քաղաքի ավտոկայարանից ճանապարհել է տուն՝ Դիտակ գյուղ, սակայն երիտասարդը տուն չի հասել, և նրա գտնվելու վայրը մինչ օրս անհայտ է:
Ովքեր որևէ տեղեկություն ունեն Կաչաղ Մամոյանի գտնվելու վայրի վերաբերյալ, ոստիկանությունը խնդրում է զանգահարել 010-59-06-23, 1-02, 077-22-33-66 հեռախոսահամարներով կամ դիմել ոստիկանության մոտակա բաժին:


















































Ամենադիտված
Սոչի մեկնող ինքնաթիռը ճանապարհին անցկացրել է մեկ օր, սակայն տեղ չի հասել