«Ժամանակ». Պերմյակովի դատավարությունը կսկսվի մինչև օգոստոսի 10-ը. նրան կփոխանցեն ՀՀ-ին
Հայկական Մամուլ
««Ժամանակի» տեղեկություններով՝ ՀՀ և ՌԴ համապատասխան ծառայությունների միջև ձեռք բերված համաձայնության շրջանակներում Վալերի Պերմյակովի գործով դատավարությունը պետք է տեղի ունենա մինչև օգոստոսի 10-ը: Դատական առաջին նիստը պետք է կայանա Գյումրիում՝ 102-րդ ռուսական ռազմաբազայի տարածքում»,- գրում է թերթը:
Ըստ թերթի աղբյուրի՝ երբ ռուսական կողմը կհրապարակի Պերմյակովի գործով իր մեղադրական եզրակացությունը, և կհայտարարվի, որ քրեական գործի հետագա դատաքննությունը հանձնվում է ՀՀ իրավապահ մարմիններին, այդ պահին դատական նիստը կարող է ընդմիջվել, և այդ պահից Պերմյակովը կհայտնվի ՀՀ իրավապահների ենթակայության տակ:
«Ըստ մեր աղբյուրի՝ ռուսական կողմն իր համաձայնությունն է տվել, որ դատաքննության ավարտից հետո, երբ դատարանը վճիռ կկայացնի, Պերմյակովն իր պատիժը կրի Հայաստանի կալանավայրում, ամենայն հավանականությամբ ցմահ կալանավորների խցերից մեկում»,- գրում է «Ժամանակը»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից