«Ժողովուրդ». Ամեն ինչ առաջվանն է. ովքե՞ր ներկա կլինեն Ծառուկյանի կառուցած եկեղեցու բացմանը
Հայկական Մամուլ
«Այսօր՝ ժամը 17-ին, Նոր Հաճնում տեղի կունենա ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանի ֆինանսավորմամբ կառուցված Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու բացման արարողությունը»,- գրում է«Ժողովուրդ» թերթը:
Թերթի տեղեկություններով՝ իշխանությունների ողջ վերնախավը մասնակցելու է բացման արարողությանը՝ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ: Եկեղեցու օծման արարողությունն իրականացնելու է անձամբ կաթողիկոս Գարեգին Բ-ն:
Ի դեպ, ըստ լուրերի՝ Գագիկ Ծառուկյանի քավոր, ռուսաստանաբնակ, «Տաշիր» ընկերության սեփականատեր Սամվել Կարապետյանը ևս Մոսկվայից ժամանելու է Հայաստան՝ հատուկ այդ արարողությանը ներկա լինելու համար: Ասել է թե՝ իշխանական դաշտում ամեն ինչ առաջվանն է կրկին»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից