«Ժամանակ». Քննչական կոմիտեի Արտաշատի բաժնում կնոջ հետ շատ անմարդկային են վարվել
Հայկական Մամուլ
«Ժամանակ»-ը գրում է. «Նախօրեին մեր խմբագրություն դիմած ՀՀ քաղաքացի Ժաննա Յուսուպովան պատմեց, որ օրերս Քննչական կոմիտեի Արտաշատի բաժնում գիշերվա ժամին իր հետ շատ անմարդկային են վարվել, որի դեմ ինքը բողոքել է, բայց ոստիկանությունում հրաժարվում են իր բողոքին ընթացք տալուց: «Նրանք իմ բնակարանը տակնուվրա արեցին, բացեցին իմ ներքնազգեստների պահարանը ու սկսեցին զվարճանալ: Մեկը մյուսին ցույց էր տալիս իմ ներքնազգեստները, ու ծիծաղում էին»,- պատմեց Ժաննան՝ ավելացնելով, որ խուզարկությունն ավարտելուց ու ոչինչ չգտնելուց հետո քննիչները իրեն ու ընկերուհուն «քարշ են տվել» Արտաշատի ոստիկանության բաժին»,- գրում է թերթը։
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից