Սահմանադրության նոր տարբերակը կհստակեցնի պաշտոնյաների պատասխանատվության աստիճանը. Սուքիաս Ավետիսյան
Քաղաքական
ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սուքիաս Ավետիսյանին զարմացնում է այն հանգամանքը, որ քաղաքական մի շարք ուժեր քննադատում են Հայաստանում սահմանադրական բարեփոխումներ անցկացնելու նախաձեռնությունը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Ավետիսյանը հիշեցնում է, որ սկսած 2009թ. գրեթե բոլոր քաղաքական ուժերը խոսում էին սահմանադրական բարեփոխումների մաս ին, սակայն այսօր, երբ այդ բարեփոխումների մեկնարկն է տրվում, քննադատում են:
«ՀՀ Ազգային ժողովում յուրաքանչյուր անգամ Ընտրական օրենսգրքի բարեփոխված տարբերակը քննարկելիս խմբակցությունները պահանջում էին անցնել 100 տոկոսանոց համամասնական ցանկի, սակայն այսօր քննադատում են. սա անհասկանալի է»,- ասաց Ավետիսյանը' հավելելով, որ սահմանդրական բարեփոխումները լուրջ փոփոխություններ կբերեն քաղաքական դաշտում, կհստակեցվի պատասխանատվության աստիճանը:
«Կիսանախագահական-կիսախորհրդարանական համակարգն արդեն հուշում է, որ ինչ-որ մի բան կիսատ է: Այս համակարգը լիարժեք չի ենթադրում, թե ով է պատասխանատվություն կրում, ում է հաշվետվություն ներկայացնում եւ այլն: Իսկ նոր տարբերակով պատասխանատուն վարչապետն է, ով հաշվետու է խորհրդարանի առջեւ»,- ասաց Սուքիաս Ավետիսյանը:


















































Ամենադիտված
Սոչի մեկնող ինքնաթիռը ճանապարհին անցկացրել է մեկ օր, սակայն տեղ չի հասել