Հայ շախմատիստների գրանցած արդյունքները՝ Բարսելոնայի մրցաշարում
Սպորտ
Հայաստանը ներկայացնող շախմատիստներ Կարեն Գրիգորյանը և Տիգրան Ս. Պետրոսյանը գերազարց արդյունքներ են գրանցել Բարսելոնայում ավարտված օփեն մրցաշարում:
Գրիգորյանը 9 հնարավորից վաստակել է 7.5 միավոր և բաժանելով 1-2 տեղերը լրացուցիչ ցուցանիշներով արժանացել 2-րդ մրցանակին, իսկ Պետրոսյանը' 7 միավորով զբաղեցրել է 4-րդ հորիզոնականը:
Մրցաշարում հանդես էր գալիս նաև մեր մեկ այլ հայ ներկայացուցիչ՝ Տիգրան Հարությունյանը, որը վաստակած 6 միավորով գրավել է 14-րդ տեղը:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ