«Ժամանակ». Գագիկ Հարությունյանն ուզում է ՍԴ նախագահի պաշտոնը փոխարինել ՀՀ նախագահի պաշտոնով
Հայկական Մամուլ
«Ժամանակ» թերթը գրում է. «Սահմանադրական փոփոխությունների անցկացման հարցում երևի ամենաշահագրգիռն այդ հանձնաժողովի նախագահ, ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանն է, ով մեզ հասած լուրերով, ՀՀ նախագահ դառնալու ամենամեծ հավակնություններն ունի: 2018թ. մարտի 23-ին Գ. Հարությունյանը կդառնա 70 տարեկան և դեմ չէ 15-օրյա կարճատև հանգստից հետո շարունակել նախագահել, բայց ոչ թե ՍԴ-ի, այլ ՀՀ նախագահի պաշտոնում:
Դա հնարավոր է, եթե գործող Սահմանադրությունը փոխարինվի նոր Սահմանադրությամբ, և նախագահը ընտրվի ոչ թե համաժողովրդական քվեարկությամբ, այլ 262 մարդու կողմից: Հարությունյանը հասկանում է, որ համաժողովրդական քվեարկության դեպքում նա նույնիսկ 262 ձայն չի ստանա»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































Ամենադիտված
Սոչի մեկնող ինքնաթիռը ճանապարհին անցկացրել է մեկ օր, սակայն տեղ չի հասել