«Ժամանակ». Իշխանությունը վերջնական որոշում է կայացրել արդարադատության նոր նախարարի հարցում
Հայկական Մամուլ
«Ժամանակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով՝ իշխանությունը վերջնական որոշում է կայացրել արդարադատության նոր նախարարի հարցում, և ընտրությունը կանգ է առել ՀՀԿ-ական պատգամավոր, Աժ պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանի վրա:
Մեզ հասած տեղեկություններով՝ Կ. Նահապետյանին արդարադատության նախարարի պաշտոնում հաստատելու համար ամենամեծ շահագրգռությունը հանդես է բերում ՀՀԿ-ական Սամվել Ալեքսանյանը. Նահապետյանը Ս. Ալեքսանյանի քրոջ փեսան է»։
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































Ամենադիտված
Սոչի մեկնող ինքնաթիռը ճանապարհին անցկացրել է մեկ օր, սակայն տեղ չի հասել