ՀԺ. Նավթն ու պղինձն էժանանում են, ինչը խիստ բացասական է ազդելու մեր սոցիալ-տնտեսական կյանքի վրա
Հայկական Մամուլ
«Հայկական ժամանակ»-ը գրում է. «Միջազգային շուկաներից մտահոգիչ տեղեկություններ են գալիս: Սահուն և հաստատուն միտումներով՝ աշխարհում էժանանում են մեր տնտեսության համար կարևոր նշանակություն ունեցող ապրանքները, մասնավորապես՝ նավթը և պղինձը:
Երեկ երեկոյան Լոնդոնի ֆոնդային բորսայում մեկ բարել նավթի գինն իջել է 56 դոլարից, որը վերջին 5 ամիսների ամենացածր գինն է։ Նույն բորսայում մեկ տոննա պղնձի գինն իջել է մինչև 5 հազար 353 դոլար: Սա արդեն վերջին 6 տարիների ամենացածր գինն է: Նավթի գների անկումը հանգեցնում է Ռուսաստանից Հայաստան ուղղվող մասնավոր տրանսֆերտների նվազեցմանը: Իսկ պղնձի գնի նվազմանը համաչափ նվազում է գունավոր մետաղների հանքաքարերի արտահանումից Հայաստանի ստացած եկամուտը: Ֆինանսական հենց այս երկու աղբյուրներից է հիմնականում սնվում մեր տնտեսությունը: Նավթի և պղնձի էժանացումը խիստ բացասական է ազդելու մեր սոցիալ-տնտեսական կյանքի վրա»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































Ամենադիտված
Սոչի մեկնող ինքնաթիռը ճանապարհին անցկացրել է մեկ օր, սակայն տեղ չի հասել