Հայկական ակումբները՝ Եվրոպայի լիգայում. բուքմեյքերական կանխատեսումներ
Սպորտ
Հայկական թիմերն այսօր իրենց ելույթները կսկսեն Եվրոպայի լիգայի որակավորման փուլի երկրորդ տուրի պատասխան խաղերի շրջանակներում:
«Շիրակը» Գյումրիի Քաղաքային մարզադաշտում կհյուրընկալի շվեդական ԱԻԿ-ին:
Williamhill բուքմեյքերական կենտրոնը հանդիպման ֆավորիտ համարում է հյուրերին: Շվեդական ակումբի հաղթանակը գնահատվում է 1.73 գործակցով, դաշտի տերերի հաղթանակի հավանականությունն ունի 4.60 գործակիցը, ոչ-ոքին՝ 3.40:
Հանդիպման մեկնարկը` տեղական ժամանակով 16:30-ին:
Առաջին խաղում Գյումրիի թիմը պարտվել էր 0:2 հաշվով:
Օրվա մյուս խաղում «Ալաշկերտը» Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում կընդունի Ղազախստանի «Կայրաթին»:
Հյուրերի հաղթանակի հավանականությունն ունի 1.57 գործակիցը, հայկական թիմինը՝ 6.00, ոչ-ոքին՝ 3.50:
Հանդիպման մեկնարկը՝ տեղական ժամանակով 19:00-ին:
Թիմերի միջև առաջին խաղում «Ալաշկերտը» պարտվել էր 0:3 հաշվով:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ