«Բանանց»-Արցախի հավաքական` 5:0
Սպորտ
Հուլիսի 23-ին «Բանանցի» մարզահամալիրում ստուգողական հանդիպում տեղի ունեցավ «Բանանցի» և Արցախի հավաքականի միջև:
«Բանանցի» ֆուտբոլիստները 5-0 հաշվով հաղթանակ տարան:
30-րդ րոպեին «Բանանցի» գրոհներից մեկի արդյունքում Արցախից ժամանած հյուրերը գնդակն ուղարկեցին սեփական դարպասը, իսկ 38-րդ րոպեին նպատակին հասավ Պետրոս Ավետիսյանի դիպուկ հարվածը:
Երկրորդ կեսում «Բանանցի» ֆուտբոլիստները մեծացրին առավելություն: Երկու անգամ մրցակցի դարպասը գրավեց Անդրանիկ Քոչարյանը, իսկ խաղավերջում հանդիպման վերջնահաշիվը Էմիլ Եզիազարյանի՝ տուգանայինից կատարած փոխանցումից հետո ձևակերպեց Տիգրան Ղազարյանը. տեղեկացնում է «Բանանցի»-ի կայքը:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ