Արա Սադոյանի ուշադրության կենտրոնում են հաշմանդամություն ունեցող անձանց հիմնախնդիրները
Հասարակություն
Հուլիսի 23-ին Երևանի Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Արա Սադոյանը այցելել է Հայաստանի խուլերի միավորման վարչություն ՀԿ ինչպես նաև Հայաստանի կույրերի միավորում թիվ 2 ուսումնարտադրական ձեռնարկություն, ծանոթացել գործունեության համար ստեղծված պայմաններին, հանդիպել անդամների հետ, հանձնել նվերներ: Ողջունելով ներկաներին Արա Սադոյանը նշել է , որ հաշմանդամություն ունեցող անձանց հիմնախնդիրները Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի և Կենտրոն վարչական շրջանի մշտական հոգածության կենտրոնում են և սոցիալական առաջնահերթություններից են, և ըստ այդմ, պատրաստ են հնարավորինս աջակցելու նրանց:
Հայաստանի խուլերի միավորման վարչություն ՀԿ-ի և Հայաստանի կույրերի միավորում թիվ 2 ուսումնա-արտադրական ձեռնարկություն ղեկավար կազմը և անդամները շնորհակալություն են հայտնել այցելության և մշտական ուշադրության համար՝ նշելով, որ հատկապես ակնառու են հաշմանդամների կենսակերպի բարելավմանն ուղղվածության ծրագրերը և հոգտար վերաբերմունքը:


















































Ամենադիտված
Սոչի մեկնող ինքնաթիռը ճանապարհին անցկացրել է մեկ օր, սակայն տեղ չի հասել