Մի բան ասեմ, սրանց չասեք՝ ինֆարկտ կստանան, կգժվեն․ Աբովյան Ավտոմեքենայի հրկիզման դեպքով 2 անձ ձերբակալվել է Ոսկեպարում հրդեհը մարվել է շուրջ 14 ժամ տևած աշխատանքներից հետո Բայդենի հուշերը՝ մոտ 21 հազար տպագիր օրինակ առաջին շաբաթում Գրել այսօր, ուղարկել 14 օր անց․ WhatsApp-ում հնարավոր է ընտրել առաքման ժամը NVIDIA-ն 12 խաղ է ավելացնում GeForce NOW-ի հավաքածուին Ակադեմիական քաղաք․ կրթական ապագա՞, թե՞ միայն գեղեցիկ նախագիծ 14 ֆիլմ և մեկ «Ոսկե աստղ»․ Մարաքեշն այսօր կընտրի հաղթողին Կիևի զինադադարն ու Իրանի գաղտնի համալիրի առեղծվածը. Քոչարյանի քննադատությունը` նոր Սահմանադրությանը Մինչև 1 միլիոն արբանյակ․ SpaceX-ին թույլատրել են ուղեծրում տվյալների կենտրոններ ստեղծել Լոնդոնի հին շուկան դարձավ քաղաքի պատմության թանգարան «Տյանգունի» բանալին անցավ նոր անձնակազմին․ ո՞վ է վերադառնում Երկիր 

ԼՂՀ իշխանություններն ու ժողովուրդն ունեն հակամարտության կարգավորման միասնական տեսլական. Կարեն Միրզոյան

Արցախ

Արցախի արտաքին քաղաքական գերատեսչության 22-ամյակի կապակցությամբ հուլիսի 23-ին տեղի է ունեցել ԼՂՀ արտաքին գործերի նախարարության կենտրոնական ապարատի աշխատակիցների նիստ։ Շնորհավորելով աշխատակիցներին՝ արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը նշել է, որ անցած տարիների ընթացքում արցախյան դիվանագիտական ծառայությունը ոչ միայն կայացել է, այլև ունեցել է լուրջ ձեռքբերումներ երկրի և նրա քաղաքացիների շահերի պաշտպաության նպատակով հանրապետության ղեկավարության կողմից տրված առաջադրանքների կատարման գործում։ Դրա հետ մեկտեղ, միջազգային քաղաքական դաշտում տեղի ունեցող նոր զարգացումներն ու նոր մարտահրավերներն արցախյան դիվանագետներից պահանջում են առավելագույն նվիրվածություն, պատասխանատվություն և ստեղծագործական մոտեցում։

Իր խոսքում Կարեն Միրզոյանն անդրադարձել է նաև արտաքին քաղաքական օրակարգի մի շարք առանցքային հարցերին։ Խոսելով, մասնավորապես, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի մասին, արտաքին գործերի նախարարը հայտարարել է, որ ԼՂՀ ԱԳՆ այսուհետ ևս շարունակելու է գործադրել բոլոր ջանքերը՝ բացառելու ԼՂՀ և նրա քաղաքացիների անվտանգության սպառնալիքների ցանկացած հավանականությունը և հասնելու ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության վերջնական կարգավորմանը միայն խաղաղ ճանապարհով։

Համոզմունք հայտնելով, որ հակամարտության վերջնական կարգավորումը հնարավոր է միայն հաշվի առնելով 1991թ. անկախության հանրաքվեն և 2006թ. Սահմանադրական հանրաքվեին Արցախի ժողովրդի ազատ և լեգիտիմ կամարտահայտության արդյունքներն ու առկա իրողությունները, արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նշել է, որ ԼՂՀ իշխանությունները և ժողովուրդը ունեն հակամարտության կարգավորման ուղիների միասնական տեսլական։

Արտաքին գործերի նախարարն անդրադարձ է կատարել նաև ԼՂՀ միջազգային ճանաչման գործընթացին։ Նա ընդգծել է, որ ԼՂՀ ԱԳՆ շարունակելու գործունեությունը՝ զարգացնելու և ամրապնդելու առկա դրական միտումները, որոնք պայմանավորված են առաջին հերթին անկախ ժողովրդավարական պետականության կառուցման գործում Արցախի ձեռքբերումներով։

Նիստի ընթացքում արտաքին գործերի նախարարը պատվոգրեր է հանձնել գերատեսչության մի շարք աշխատակիցներին։

 
Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Մի բան ասեմ, սրանց չասեք՝ ինֆարկտ կստանան, կգժվեն․ ԱբովյանԱվտոմեքենայի հրկիզման դեպքով 2 անձ ձերբակալվել էՈսկեպարում հրդեհը մարվել է շուրջ 14 ժամ տևած աշխատանքներից հետո Բայդենի հուշերը՝ մոտ 21 հազար տպագիր օրինակ առաջին շաբաթումԳրել այսօր, ուղարկել 14 օր անց․ WhatsApp-ում հնարավոր է ընտրել առաքման ժամըNVIDIA-ն 12 խաղ է ավելացնում GeForce NOW-ի հավաքածուինԱկադեմիական քաղաք․ կրթական ապագա՞, թե՞ միայն գեղեցիկ նախագիծ14 ֆիլմ և մեկ «Ոսկե աստղ»․ Մարաքեշն այսօր կընտրի հաղթողինԿիևի զինադադարն ու Իրանի գաղտնի համալիրի առեղծվածը. Քոչարյանի քննադատությունը` նոր ՍահմանադրությանըՄինչև 1 միլիոն արբանյակ․ SpaceX-ին թույլատրել են ուղեծրում տվյալների կենտրոններ ստեղծելԼոնդոնի հին շուկան դարձավ քաղաքի պատմության թանգարան«Տյանգունի» բանալին անցավ նոր անձնակազմին․ ո՞վ է վերադառնում ԵրկիրԳերմանիայում ուժեղացրել են դրոններ արտադրող Wingcopter-ի պահպանությունըՌուսաստանն ու Մյանման Անդամանյան ծովում համատեղ զորավարժություն են սկսել58 տարի անց՝ նույն մարզադաշտում․ «Պալմեյրասը» կրկին ընդդեմ «Էստուդիանտեսի»Կանադայում պահանջել են 25 տարվա ազատազրկման դատապարտել ինքնասպանության համար նյութեր վաճառած տղամարդուն Կորֆուում հեղեղվել են փողոցները․ չորս մարդու փրկել են մեքենաներիցԻտալիայի վարչապետը վրդովվել է Լիբիայում ռուսական նավերին Ուկրաինայի հասցրած հարվածներիցԱշխարհի ցնցող կադրերը․ ինքնաթիռների բախում, հզոր պայթյուն ու անհավանական դեպքերՌուսական հարված Բիլա Ցերկվային․ երեք մարդ հոսպիտալացվել էՄասկ․ Google-ը ցանկանում է SpaceX-ից լրացուցիչ հաշվողական հզորություն վարձելԴոնբասը՝ ՆԱՏՕ-ի դիմա՞ց․ Բիլեցկին դեմ է Թրամփի թիմի քննարկած տարբերակինՈ՞վ կարող է 422 հազար եվրո ստանալ «Մերսեդեսից» հեռանալիսՓրկագին չստանալով՝ հաքերները հրապարակել են ՖԻՖԱ-ի ներքին փաստաթղթերըԲաթումիի ֆուտբոլային միջադեպը՝ Վրաստանի և Թուրքիայի հարաբերությունների փորձությունԱվստրիայի ծայրահեղ աջ կուսակցության առաջնորդն առաջարկել է Սիրիայից և Աֆղանստանից փախստականներին ուղարկել Ուկրաինա Գերմանիայում անօդաչու սարքը 2,5 ժամով կաթվածահար է արել Քյոլն օդանավակայանի աշխատանքը Թրամփին սպառնացող վտանգն ու Անկարայի կոշտ դիրքորոշումը. Ազատումներ և նոր նշանակումներԳերմանիան վերջին 10 տարում 16,5 մլն եվրո է վճարել ահաբեկչություններից և ծայրահեղական հարձակումներից տուժածներինՍա ոչ թե քայլ է դեպի եվրոպական ուղի, այլ մեծ ցատկ է դեպի սուլթանատ. Ռոբերտ Քոչարյանը՝ Սահմանադրության փոփոխությունների մասինՀինգ մրցավար, մեկ հաշիվ․ Հակոբկոխյանը հաղթեց ՍտամբուլումԵմենում անհայտ զինված անձինք գրավել են բեռնատար նավԶելենսկին՝ Մելոնիին․ Բենգազիի հարվածը եվրոպացի գործընկերների հետ չէր համաձայնեցվելԲողոքելը տեղին է, բայց բավարար չէ. Արմեն Այվազյանն անդրադարձել է ԱՄՆ Կոնգրեսի գրադարանում ադրբեջանական գրքերի շնորհանդեսինԻրանը նոր ստորգետնյա համալիր է կառուցում Սպահանի և Նաթանզի միջուկային կենտրոնների միջևԿիևը բյուջեի նախագծից հանեց ԱԱՀ-ի և ակցիզների բարձրացումըԴոնչիչի 31 միավորը չփրկեց «Լեյքերսին»․ «Սփըրսը» քառորդ եզրափակչում էՊենտագոնը քննարկել է Սառը պատերազմի ժամանակների օրենքի կիրառումը՝ Հուանգին Nvidia վերադարձնելու համար Նիժինում որոնումներն ավարտվել են․ ռուսական հարվածի զոհերի թիվը հասել է յոթիՄելոնին և Զելենսկին լարված զրույց են ունեցել17,15 տրլն ռուբլի՝ պաշտպանությանը․ ՌԴ վերին պալատը հավանություն տվեց բյուջեինԷջմիածնում նշվել է հայոց առաջին լուսավորիչների տոնը․ Սուրբ Գեղարդը բերվել է Մայր ԱթոռՄելանյա Թրամփը շարունակում է հումանիտար աշխատանքը Ռուսաստանի և Ուկրաինայի ուղղությամբ ՄԱԳԱՏԷ-ն նոր զինադադար է խնդրում՝ Զապորոժիեի ԱԷԿ-ի հոսանքը վերականգնելու համարՊայթյուն Աֆղանստանի միջնակարգ դպրոցում․ զոհվել է 7 աշակերտ, ևս 99-ը՝ վիրավորվել Ամանորյա ձևավորման աշխատանքներով պայմանավորված՝ գիշերը կփակվի Թումանյան փողոցի մի հատվածըՈւկրաինան պատրաստ է Սև ծովում զինադադար հաստատելուն՝ գործընկերների ներգրավմամբԱկոպովան ու Ռախմանինը Տոկիոյում բրոնզ նվաճեցին Հայաստանի համարՋո Բայդենի հուշագրությունը գլխավորել է The New York Times-ի բեսթսելերների ցանկըՆան Գոլդինի նոր ֆիլմի հերոսները կենդանիներն են․ պրեմիերա Լոնդոնում
Ամենադիտված