Չինաստանը դատապարտել է հութիների հարձակումներն Էր Ռիադի օդանավակայանի վրա Լատվիան վստահ է, որ Ռուսաստանն ի վիճակի չէ մարտահրավեր նետել ՆԱՏՕ-ին Հայաստանը դարձել է Ռուսաստան շոկոլադ մատակարարող տասը խոշորագույն երկրներից մեկը ՆԱՏՕ-ն դեռևս որևէ փոփոխություն չի արձանագրել Ուկրաինայի համար ԱՄՆ-ից զենքի գնման մեխանիզմում Հոսանքանջատումներ կլինեն Երևանի և մարզերի որոշ հասցեներում Հայաստանը վերահաստատել է աջակցությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի մանդատի ամրապնդմանն ուղղված ջանքերին Հայաստանն ու Լեհաստանը կխորացնեն համագործակցությունը բարձր տեխնոլոգիաների ոլորտում Վեց երկիր համաձայնագիր է ստորագրել CASCA+ տրանսպորտային միջանցքի զարգացման վերաբերյալ «Դուխով տրյապկաները» խինդ ու ուրախություն են անում՝ իբր ամեն ինչ լավ է․ Խաչիկ Մանուկյան Բելառուսում մեկնարկել են ՀԱՊԿ-ի «Անխախտ եղբայրություն-2026» և «Արգելք-2026» զորավարժությունները Ալավերդիում հրշեջ-փրկարարները մեծ դժվարությամբ Դեբեդ գետից դուրս են բերել կնոջ մարմին ՊՆ․ Կեղծ օգտահաշիվների հետևում երկար թաքնվել չի հաջողվելու․ ձեր ականջները երևում են 

Մատենադարանը հարստացել է միջազգային ճանաչում վայելող արվեստագետների գործերով

Գիտություն և Մշակույթ

Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանը վերջերս հարստացել է միջազգային ճանաչում վայելող իրանահայ հայր և որդի արվեստագետներ, լուսանկարիչ Անթուան Խան Սևրուգինի և գեղանկարիչ Անդրե (Դերվիշ) Սևրուգյանի բարձրարժեք աշխատանքներով: Նվիրատվությունն իրականացվել է Սևրուգյանների ժառանգորդ Էմմանուել Սևրուգյանի կողմից:

Մեկ տարի առաջ' 2014թ. սեպտեմբերին, Մատենադարանը համաձայնագիր է կնքել Գերմանիայի Դաշնության քաղաքացի 90-ամյա Էմմանուել Սևրուգյանի հետ, ըստ որի՝ Էմմանուել Սևրուգյանը Մատենադարանին էր նվիրաբերում իր հոր և մեծ հոր կողմից որպես ժառանգություն ստացած գեղանկարների և լուսանկարների հավաքածուները, հարյուրից ավելի մեծարժեք նմուշներ:

Թե´ լուսանկարիչ Անթուան խան Սևրուգինը, թե´ նրա որդին՝ գեղանկարիչ Անդրե (Դերվիշ) Սևրուգյանը, միջազգային համբավ վայելող արվեստագետներ են: Նրանց աշխատանքները ցուցադրվում են աշխարհի ամենահայտնի թանգարաններում: Նրանց յուրօրինակ, ինքնատիպ արվեստի մասին գրվել են բազմաթիվ ուսումնասիրություններ, լույս են տեսել նրանց գործերին նվիրված մի քանի ալբոմներ:

Սա իսկապես բացառիկ արժեք ներկայացնող շքեղագույն հավաքածու է: Անդրե Սևրուգյանի ստեղծագործությունները աչքի են ընկնում փոփոխվող գույների ու երանգների հարստությամբ, կատարելության հասցված գեղեցկության, նրբագեղության և բանաստեղծական պատկերայնությամբ: Գեղանկարչի գործերի ամբողջական համապատկերը բնութագրվում է մշակութային փոխառումների և փոխազդեցությունների բազմաշերտությամբ, դրանով իսկ դիտվում և ընկալվում է համամարդկային շրջագծում, որն իր մեջ միավորում է քրիստոնեական և իսլամական արվեստի հրաշալի սինթեզը: Սևրուգյանի գործերը, հատկապես մանրանկարները, ակներևաբար իրենց վրա կրում են հին արևելյան և, մասնավորապես պարսկական մշակույթի դրոշմը: Ուշագրավ է, որ ծագումով հայ գեղանկարչը ներշնչվել է առավեալապես պարսկական պոեզիայի գագաթներից՝ Հաֆեզից, Ֆիրդուսու հռչակավոր «Շահնամե»ից, Խայամի քառյակ «ռուբաիներ»-ից և հայ հանճարեղ աշուղ-բանաստեղծ Սայաթ-Նովայի քնարեգության նուրբ լարերից: Սա, անշուշտ, հրաշալի հանդիպում է հնագույն քաղաքակրթությունների և փոխհարստացման հոլովույթում:

Իսկ ահա Անթուան Խան Սևրուգինը լուսանկարիչ է, որի բացառիկ տաղանդն ու անկրկնելի ոճը հնարավորություն են տվել նրան դառնալու Նասեր էլ Դին շահի պալատական լուսանկարիչը և դիմանկարի լավագույն վարպետներից մեկը: Նրա լուսանկարները այսօր իսկ գրավում են կատարողական արվեստով, հատկապես պահը որսալու, լույսի և ստվերի նրբերանգը սևեռելու նուրբ զգացողությամբ: Լուսանկարչի սուր հայացքը տեսել ու պատկերել է մարդուն, իրեն շրջապատող աշխարհը' այնքան հարազատ ու բնական, և զարմանալիորեն կարողացել է այդ պարզության մեջ խոր իմաստ և արտահայտչականություն տեղավորել :

Մեծարժեք այս հավաքածուները հանրությանը ներկայացնելու համար Մատենադարանի տնօրենությունը նախատեսում է մի շարք ցուցահանդեսներ, այդ թվում նաև թեմատիկ ցուցադրություններ, ինչպես նաև զույգ արվեստագետների ստեղծագործությունների գեղատիպ ալբոմների հրատարակություն: Ծրագրվում է նաև թեմատիկ սեմինար այս նյութի շուրջ:

Այս բոլորից անջատ, Մատենադարանում կարևորվում է այս հավաքածոների ամբողջական, համապարփակ ուսումնասիրումը, գիտական շրջանառության դրվելը և ուսումնասիրող-հետազոտողներին հասանելի դարձնելը:

Այցելուներին սպասվում է աննախադեպ հանդիպում և ծանոթություն հայր և որդի Սևրուգյանների հետ: Նրանցից յուրաքանչյուրն առանձնահատուկ է իր ձևի մեջ, ու թեև արվեստի տարբեր ճյուղերում, նրանց միավորում է շատ կարևոր մի բան՝ գեղագիտական, այսպես ասած՝ բանաստեղծական մոտեցումը մարդու և աշխարհի հանդեպ:

 
Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Չինաստանը դատապարտել է հութիների հարձակումներն Էր Ռիադի օդանավակայանի վրաԼատվիան վստահ է, որ Ռուսաստանն ի վիճակի չէ մարտահրավեր նետել ՆԱՏՕ-ինՀայաստանը դարձել է Ռուսաստան շոկոլադ մատակարարող տասը խոշորագույն երկրներից մեկըՆԱՏՕ-ն դեռևս որևէ փոփոխություն չի արձանագրել Ուկրաինայի համար ԱՄՆ-ից զենքի գնման մեխանիզմումՀոսանքանջատումներ կլինեն Երևանի և մարզերի որոշ հասցեներումՀայաստանը վերահաստատել է աջակցությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի մանդատի ամրապնդմանն ուղղված ջանքերինՀռոմի պապը երեքշաբթի օրը կգնա հիվանդանոց՝ թոքերի վիրահատության համարՌուսաստանի արտաքին գործերի նախարարությունը հույս է հայտնել Իրանի շուրջ ստեղծված իրավիճակի արագ կարգավորման հարցումԳերմանիան «Տորնադո» ինքնաթիռներ կուղարկի ՆԱՏՕ-ի միջուկային զսպման զորավարժություններինԷստոնիան մինչև 2035 թվականը քառապատկելու է զինվորական ծառայության զորակոչվող կանանց թիվըՀայաստանն ու Լեհաստանը կխորացնեն համագործակցությունը բարձր տեխնոլոգիաների ոլորտումՀարսը թունավորել է ամուսնուն և նրա ծնողներին հարսանիքից երկու օր անցՎեց երկիր համաձայնագիր է ստորագրել CASCA+ տրանսպորտային միջանցքի զարգացման վերաբերյալ«Դուխով տրյապկաները» խինդ ու ուրախություն են անում՝ իբր ամեն ինչ լավ է․ Խաչիկ ՄանուկյանԲելառուսում մեկնարկել են ՀԱՊԿ-ի «Անխախտ եղբայրություն-2026» և «Արգելք-2026» զորավարժություններըԱլավերդիում հրշեջ-փրկարարները մեծ դժվարությամբ Դեբեդ գետից դուրս են բերել կնոջ մարմինՊՆ․ Կեղծ օգտահաշիվների հետևում երկար թաքնվել չի հաջողվելու․ ձեր ականջները երևում ենՔաղաքապետարանի պաշտոնյան 14,5 մլն դրամի վնաս է տվել պետությանը․ Լավրովը՝ Զելենսկու մասինԷն որ Նիկոլը բոլորի քթներից հատ-հատ բերելու է, չեմ կասկածում․ էնպիսի մի հայտարարություն արեց՝ ապշեցիՀՀ իշխանությունը սահմանադրությունը փոփոխում է Ադրբեջանի և Թուրքիայի պահանջով․ Ֆրանսիայի ԱԺ պատգամավորՊրահայի ամրոցը. Եվրոպայի պատմության կենդանի էջըԱրման Դիլանյանն ավարտում է ՍԴ նախագահի պաշտոնավարման վեցամյա ժամկետըՄտքեր են փոխանակվել Մերձավոր Արևելքում և Հարավային Կովկասում զարգացումների շուրջԱրդարադատության նախարարը Փաշինյանին է ներկայացրել բռնագանձված ակտիվների կառավարման հայեցակարգը284 մլն դոլարի վարկ՝ արցախցիների բնակարանների համար. Հունգարիան փակում է զենքի տարանցումը ՈւկրաինաՉիվա և Դովեղ գյուղերը կունենան ժամանակակից պայմաններով նորակառույց դպրոցներ44-օրյա պատերազմի առաջին օրերին Սասուն Միքայելյանը վիրավորվել էր ադրբեջանցու կրակոցից, ինչից «շոու» էր սարքել. Ղազարյան«Արմավիր» ՔԿՀ-ում հերթական անօդաչու թռչող սարքերն են հայտնաբերվել և առգրավվելԹրամփը դժգոհ է Զելենսկուց, Լիտվան կարող է միջուկային թիրախ դառնալ«ՀՀ իշխանությունները Սահմանադրությունը փոփոխում են Ադրբեջանի և Թուրքիայի պահանջով»․ Ֆրանսիայի սոցիալիստական կուսակցության ղեկավարը հանդիպել է Իշխան Սաղաթելյանի հետԱղջիկը 8 ժամ անց արթնացել է դագաղում․ Հորմուզի մոտ նավաստիներ են անհետ կորելԼեգենդար «Որոգայթը» վերադառնում է՝ «Նոր սկիզբ»․ նոր պատմություն, նոր մասշտաբ, նոր խաղի կանոններՕձուն համայնքին կվերադարձվի մանկապարտեզի նախկին շենքն ու հողատարածքըՈւլե Մադիսը ստանձնել է Էստոնիայի նախագահի պաշտոնըCOP17-ի շրջանակում հոկտեմբերի 15-ին և 16-ին Երևանում երթևեկության սահմանափակումներ կգործենԼավրովն ասել է, որ Զելենսկին արժանի չէ մարտի դաշտում հանգստիՎրաստանը մեղադրել է ԵՄ-ին Ֆրանսիայում բողոքի ցույցերի ճնշումը թաքցնելու մեջԼավրովը հույս ունի, որ Պարսից ծոցի անվտանգության շուրջ երկխոսություն կսկսվիՇաքիի դեպքից 15 օր անց ԱԺ հանձնաժողովը դեռ պատրաստվում է հրավիրել ուժային կառույցներինՊեսկով. Կիևը չի ցանկանում ընտրություններ անցկացնել, սա բացարձակապես ակնհայտ է«Եթե չդիմադրեի, ողջ չէինք մնա». Անի Ավետիսյանը՝ Շաքիի զինված միջադեպի մանրամասների մասինՏարադրամի փոխարժեքներն այսօր՝ հոկտեմբերի 12-ինՇաքիի դեպքով ուժային կառույցների ներկայացուցիչներին կհրավիրեն ԱԺ հանձնաժողովԳևորգ Թորոսյանը նշանակվել է Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահԹուրքիայում զբոսաշրջիկների ավտոբուս է շրջվելՀամայնքային ոստիկանները ապօրինի ձեռնարկատիրական գործունեության դեպքեր են բացահայտել Սա այն հարցերից է, որ որքան ավելի մեծ հանրային հաշվետվողականությունը լինի՝ այդքան լավ. ՎարդեւանյանՆԱՏՕ-ի գեներալը զգուշացրել է եվրոպական բանակներում անձնակազմի պակասի մասինՆԱՏՕ-ն միտումնավոր չի բացահայտում, թե ինչը կարող է ակտիվացնել 5-րդ հոդվածըԶինվորականներին հեռացնում են պաշտոններից, իսկ նախարարն ու փոխնախարարը շարունակում են պաշտոնավարել. Ղազարյան
Ամենադիտված