Եվրոպայի լիգա. «Շիրակը» լքեց պայքարը
Սպորտ
«Շիրակը» պարտությամբ ավարտեց պայքարը Եվրոպայի լիգայում:
Մրցաշարի որակավորման փուլի երկրորդ տուրի պատասխան խաղի շրջանակներում հայկական թիմը Գյումրիի Քաղաքային մարզադաշտում հյուրընկալեց շվեդական ԱԻԿ-ին:
Հանդիպումն ավարտվեց հյուրերի հաղթանակով` 0:2 հաշվով:
Երկու գոլերն էլ հեղինակվեցին առաջին խաղակեսում:
Հանդիպման 14-րդ րոպեին հաշիվը բացեց Հենոկ Գոիթոմը, իսկ 25-րդ րոպեին կրկնապատկեց Ստեֆան Իսիձակին:
Թիմերի միջև տեղի ունեցած առաջին խաղում Գյումրիի թիմը պարտվել էր նույն` 0:2 հաշվով:
Նշենք, որ քիչ հետո կմեկնարկի «Ալաշկերտ»-«Կայրաթ» պատասխան խաղը:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ