«Ալաշկերտ»-«Կայրաթ»` 1:1 (առաջին խաղակես)
Սպորտ
Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում ավարտվեց «Ալաշկերտ»-«Կայրաթ» հանդիպման առաջին խաղակեսը:
Մեր թիմի ֆուտբոլիստները բավականին ակտիվ էին գործում, ինչը տվեց իր արդյունքը: Հանդիպման 28-րդ րոպեին մերոնց առաջ մղեց Արարատ Առաքելյանը:
Սակայն խաղակեսի ավարտին ղազախական ակումբի ֆուտբոլիստներին հաջողվեց գոլ հեղինակել` գոլը իր հաշվին գրանցեց Ժերար Գոուն:
Նշենք, որ մարզադաշտում ներկա հանդիսականները ջերմությամբ և մեծ ոգևորությամբ են երկրպագում «Ալաշկերտին»:
Այժմ ընդմիջում է:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ