Եվրոպայի լիգա. «Ալաշկերտը» հաղթեց, բայց լքեց պայքարը
Սպորտ
Հայկական թիմերը ավարտեցին իրենց ելույթները Եվրոպայի լիգայում:
Մրցաշարի որակավորման երկրորդ փուլի պատասխան խաղում «Ալաշկերտը» Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում ընդունեց ղազախական «Կայրաթին»: Չնայած, որ մերոնք տնային խաղը ավարտվեցին 2:1 հաշվով, այնուամենայնիվ լքեցին պայքարը` երկու խաղերի արդյունքում գրանցված 2:4 հաշվի պատճառով:
Երևանյան թիմը հանդիպումը սկսեց ակտիվ և արդեն 14 րոպե անց հաշվի մեջ առաջ անցավ: 28-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ Արարատ Առաքելյանը:
Պատասխան գոլը ղազախական թիմի ֆուտբոլիստները հեղինակեցին առաջին խաղակեսի ավելացրած ժամանակում: Գոլը խփեց Ժերար Գոուն:
Երկրորդ խաղակեսում մերոնց հաջողվեց հաղթական գոլ հեղինակել: Խաղավարտին գոլի հեղինակ դարձավ Վահան Մինասյանը:
Նշենք, որ այսօր՝ ավելի վաղ, տնային խաղում պարտվեց և պայքարը լքեց նաև Գյումրիի «Շիրակը»:
Մեր մյուս ներկայացուցիչը` «Ուլիսը», պայքարը լքել էր առաջին փուլից:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ