Կարծում եմ` Գևորգ Կասպարովը Հայաստանում համար առաջինն է. Խաշմանյան
Սպորտ
Եվրոպայի լիգայի որակավորման երկրորդ փուլի պատասխան խաղում ղազախական «Կայրաթի» նկատմամբ տնայհին խաղում տարած հաղթանակից հետո, «Ալաշկերտի» գլխավոր մարզիչ` Աբրահամ Խաշմանյանը, անդրադարձավ նաև Գևորգ Կասպարովի հնարավոր տեղափոխությանը և նշեց.
«Գևորգը մեր հիմնական դարպասապահն է: Կարծում եմ, նա այսօր Հայաստանում համար առաջինն է: Ուրախ կլինեմ որ, Գևորգը մնա մեզ մոտ, որովհետև շատ մեծ դեր ունի մեր թիմում: Բայց, եթե ունենա լավ հրավեր, մենք չենք խոչընդոտի: Ֆուտբոլիստի կարիերան շատ կարճ է, նա պետք է խաղա «լավ տեղ», նորմալ վարձատրվի և ապահովի իրեն»:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ