ՀՀԿ ԳՄ նիստում արդարադատության նախարարի նշանակման հարցը չի քննարկվել
Քաղաքական
Հայաստանի Հանրապետական կուսակցության Գործադիր մարմնի նիստին, որը վարել է Նախագահ Սերժ Սարգսյանը, հանրապետականներին ներկայացվել է Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի հետ հանդիպման մանրամասները, ինչպես նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամների հետ հանդիպման արդյունքները: Այս մասին նիստից հետո հայտնեց ՀՀԿ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:
ՀՀԿ խոսնակը նշել է, որ միջնորդները առաջին հերթին պետք է Ադրբեջանի հետ աշխատեն, որ Իլհամ Ալիևը վերադառնա բանակցությունների սեղան:
Անդրադառնալով սահմանադրական բարեփոխումներին, վերջինս նշեց, թե սահմանադրական փոփոխությունների նախագծի հրապարակումից հետո, առաջին տեսակետն այն էր, որ Սերժ Սարգսյանն ու նրա ղեկավարած ՀՀԿ-ը վերարտադրության խնդիր են լուծում:
Սրան ի պատասխան Շարմազանովն ասաց.
«Պետք է նշեմ, որ ՀԱԿ-ը առաջնըթաց է արձանագրել, եթե նախկինում կտրականապես մերժում էին սահմանադրական բարեփոխումների քննարկումը, ապա այսօրվա նրանց հայտարարությունը, նախագծի տեքստից մեջբերումներ անելը, իրավական գնահատականներ հնչեցնելը, դրանով ՀԱԿ-ն այլևս մտել է բովանդակային քննարկումների մեջ, անկախ նրանից, թե ես համամիտ եմ թե ոչ»,- ասաց ՀՀԿ մամլո խոսնակը:
Արդարադատության նախկին նախարար Հովհաննես Մանուկյանին՝ այդ պաշտոնում փոխարինողի հարց, ըստ Էդուարդ Շարմազանովի, այսօր չի քննարկվել:


















































Ամենադիտված
Սոչի մեկնող ինքնաթիռը ճանապարհին անցկացրել է մեկ օր, սակայն տեղ չի հասել