Մի բան ասեմ, սրանց չասեք՝ ինֆարկտ կստանան, կգժվեն․ Աբովյան Ավտոմեքենայի հրկիզման դեպքով 2 անձ ձերբակալվել է Ոսկեպարում հրդեհը մարվել է շուրջ 14 ժամ տևած աշխատանքներից հետո Բայդենի հուշերը՝ մոտ 21 հազար տպագիր օրինակ առաջին շաբաթում Գրել այսօր, ուղարկել 14 օր անց․ WhatsApp-ում հնարավոր է ընտրել առաքման ժամը NVIDIA-ն 12 խաղ է ավելացնում GeForce NOW-ի հավաքածուին Ակադեմիական քաղաք․ կրթական ապագա՞, թե՞ միայն գեղեցիկ նախագիծ 14 ֆիլմ և մեկ «Ոսկե աստղ»․ Մարաքեշն այսօր կընտրի հաղթողին Կիևի զինադադարն ու Իրանի գաղտնի համալիրի առեղծվածը. Քոչարյանի քննադատությունը` նոր Սահմանադրությանը Մինչև 1 միլիոն արբանյակ․ SpaceX-ին թույլատրել են ուղեծրում տվյալների կենտրոններ ստեղծել Լոնդոնի հին շուկան դարձավ քաղաքի պատմության թանգարան «Տյանգունի» բանալին անցավ նոր անձնակազմին․ ո՞վ է վերադառնում Երկիր 

Հայոց ցեղասպանությունը ժխտողներն իրենց նույնացնում են ոճրագործության պատասխանատուների հետ. Փիթեր դե Ռուվեր

Արտաքին Քաղաքական

Բելգիայի Ներկայացուցիչների պալատի ընդունած Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևի հեղինակ «Ֆլամանդական նոր դաշինք» (N-VA) կուսակցության անդամ, պատգամավոր Փիթեր դե Ռուվերը գտնում է, որ հայ-թուրքական հաշտեցումը հնարավոր է միայն թուրքական կառավարության կողմից 1915 թվականին Օսմանյան կայսրությունում հայ ժողովրդի դեմ իրականացված ցեղասպանության ճանաչման դեպքում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նշվում է Ներկայացուցիչների պալատում բելգիացի պատգամավորի ելույթում, որի ժամանակ պատգամավորը մանրամասնել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող փաստաթղթի նպատակն ու առաքելությունը:

Փիթեր դե Ռուվերի խոսքով՝ նման ողբերգությունները կարող են կոլեկտիվ տրավմայի ազդեցություն ունենալ ժողովուրդների կամ բնակչության վրա և փոխանցվել սերնդեսերունդ, եթե քայլեր չձեռնարկվեն հաշտեցման ուղղությամբ: «Հաշտեցումը հնարավոր է միայն թուրքական կառավարության կողմից 1915 թվականին Օսմանյան կայսրությունում հայ ժողովրդի դեմ իրականացված ցեղասպանության ճանաչման դեպքում: Շատ թուրքեր արդեն ճանաչել են այն, իսկ որոշներն անգամ բանտարկվել դրա համար: Սակայն որևէ պաշտոնական ճանաչում Թուրքիայի կողմից դեռևս չի եղել»,- նշել է խորհրդարանականը: Ըստ նրա՝ բանաձևը բելգիացի օրենսդիրների կոչն է ուղղված Թուրքիային՝ վերջապես քայլեր ձեռնարկել հաշտեցմանն ուղղությամբ:

Բելգիացի քաղաքական գործիչը նաև բացատրել է, որ իրենց նպատակը չէ մեղադրել թուրք ժողովրդին կամ թուրքական հաստատություններին միայն նրանց ազգային պատկանելության համար: «Ոչ ոք չի կարող պատասխանատու համարվել՝ միայն իր ծագման պատճառով: Մեր բանաձևում այս մասին նույնպես հստակ նշվում է: Սակայն տարընկալումից խուսափելու համար պետք է նշել, որ նրանք, ովքեր դեռևս ժխտում կամ արդարացնում են Հայոց ցեղասպանությունը, իրենց նույնականացնում են ոճրագործության պատասխանատուների հետ՝ այդ կերպ իրենց վրա վերցնելով բարոյական պատասխանատվություն: Անվանի թուրք քաղաքական գործիչները և հաստատությունները, ժխտելով կամ արդարացնելով Հայոց ցեղասպանությունը, պատասխանատու են դառնում իրենց արարքների և դիրքորոշման համար»,- ասել է խորհրդականը:

«Մեր բանաձևը պետք է ընթերցվի և հասկացվի միայն այս ոգով»,- ընդգծել է նա: Փիթեր դե Ռուվերը նաև շեշտել է, որ թեև բանաձևը վերաբերում է հայերի ցեղասպանությանը, սակայն Օսմանյան կայսրությունում 20-րդ դարի սկզբին իրականացված ցեղասպանական գործողությունների զոհն են դարձել նաև այլ ազգեր:

Բելգիայի Ներկայացուցիչների պալատը ձայների գերակշռող մեծամասնությամբ ընդունել է Հայոց ցեղասպանության մասին բանաձևը: Ներկայացուցիչների պալատի անդամներից 124-ը կողմ են քվեարկել բանաձևին, իսկ 8-ը ձեռնպահ են մնացել: Բելգիայի վարչապետ Չարլզ Միշելը հունիսի 18-ին Ներկայացուցիչների պալատի լիագումար նիստում կառավարության և իր անունից ճանաչեց Հայոց ցեղասպանությունը: Բելգիայի խորհրդարանն 1998 թվականին Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձև է ընդունել Վերին պալատի (Սենատի) մակարդակով:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Մի բան ասեմ, սրանց չասեք՝ ինֆարկտ կստանան, կգժվեն․ ԱբովյանԱվտոմեքենայի հրկիզման դեպքով 2 անձ ձերբակալվել էՈսկեպարում հրդեհը մարվել է շուրջ 14 ժամ տևած աշխատանքներից հետո Բայդենի հուշերը՝ մոտ 21 հազար տպագիր օրինակ առաջին շաբաթումԳրել այսօր, ուղարկել 14 օր անց․ WhatsApp-ում հնարավոր է ընտրել առաքման ժամըNVIDIA-ն 12 խաղ է ավելացնում GeForce NOW-ի հավաքածուինԱկադեմիական քաղաք․ կրթական ապագա՞, թե՞ միայն գեղեցիկ նախագիծ14 ֆիլմ և մեկ «Ոսկե աստղ»․ Մարաքեշն այսօր կընտրի հաղթողինԿիևի զինադադարն ու Իրանի գաղտնի համալիրի առեղծվածը. Քոչարյանի քննադատությունը` նոր ՍահմանադրությանըՄինչև 1 միլիոն արբանյակ․ SpaceX-ին թույլատրել են ուղեծրում տվյալների կենտրոններ ստեղծելԼոնդոնի հին շուկան դարձավ քաղաքի պատմության թանգարան«Տյանգունի» բանալին անցավ նոր անձնակազմին․ ո՞վ է վերադառնում ԵրկիրԳերմանիայում ուժեղացրել են դրոններ արտադրող Wingcopter-ի պահպանությունըՌուսաստանն ու Մյանման Անդամանյան ծովում համատեղ զորավարժություն են սկսել58 տարի անց՝ նույն մարզադաշտում․ «Պալմեյրասը» կրկին ընդդեմ «Էստուդիանտեսի»Կանադայում պահանջել են 25 տարվա ազատազրկման դատապարտել ինքնասպանության համար նյութեր վաճառած տղամարդուն Կորֆուում հեղեղվել են փողոցները․ չորս մարդու փրկել են մեքենաներիցԻտալիայի վարչապետը վրդովվել է Լիբիայում ռուսական նավերին Ուկրաինայի հասցրած հարվածներիցԱշխարհի ցնցող կադրերը․ ինքնաթիռների բախում, հզոր պայթյուն ու անհավանական դեպքերՌուսական հարված Բիլա Ցերկվային․ երեք մարդ հոսպիտալացվել էՄասկ․ Google-ը ցանկանում է SpaceX-ից լրացուցիչ հաշվողական հզորություն վարձելԴոնբասը՝ ՆԱՏՕ-ի դիմա՞ց․ Բիլեցկին դեմ է Թրամփի թիմի քննարկած տարբերակինՈ՞վ կարող է 422 հազար եվրո ստանալ «Մերսեդեսից» հեռանալիսՓրկագին չստանալով՝ հաքերները հրապարակել են ՖԻՖԱ-ի ներքին փաստաթղթերըԲաթումիի ֆուտբոլային միջադեպը՝ Վրաստանի և Թուրքիայի հարաբերությունների փորձությունԱվստրիայի ծայրահեղ աջ կուսակցության առաջնորդն առաջարկել է Սիրիայից և Աֆղանստանից փախստականներին ուղարկել Ուկրաինա Գերմանիայում անօդաչու սարքը 2,5 ժամով կաթվածահար է արել Քյոլն օդանավակայանի աշխատանքը Թրամփին սպառնացող վտանգն ու Անկարայի կոշտ դիրքորոշումը. Ազատումներ և նոր նշանակումներԳերմանիան վերջին 10 տարում 16,5 մլն եվրո է վճարել ահաբեկչություններից և ծայրահեղական հարձակումներից տուժածներինՍա ոչ թե քայլ է դեպի եվրոպական ուղի, այլ մեծ ցատկ է դեպի սուլթանատ. Ռոբերտ Քոչարյանը՝ Սահմանադրության փոփոխությունների մասինՀինգ մրցավար, մեկ հաշիվ․ Հակոբկոխյանը հաղթեց ՍտամբուլումԵմենում անհայտ զինված անձինք գրավել են բեռնատար նավԶելենսկին՝ Մելոնիին․ Բենգազիի հարվածը եվրոպացի գործընկերների հետ չէր համաձայնեցվելԲողոքելը տեղին է, բայց բավարար չէ. Արմեն Այվազյանն անդրադարձել է ԱՄՆ Կոնգրեսի գրադարանում ադրբեջանական գրքերի շնորհանդեսինԻրանը նոր ստորգետնյա համալիր է կառուցում Սպահանի և Նաթանզի միջուկային կենտրոնների միջևԿիևը բյուջեի նախագծից հանեց ԱԱՀ-ի և ակցիզների բարձրացումըԴոնչիչի 31 միավորը չփրկեց «Լեյքերսին»․ «Սփըրսը» քառորդ եզրափակչում էՊենտագոնը քննարկել է Սառը պատերազմի ժամանակների օրենքի կիրառումը՝ Հուանգին Nvidia վերադարձնելու համար Նիժինում որոնումներն ավարտվել են․ ռուսական հարվածի զոհերի թիվը հասել է յոթիՄելոնին և Զելենսկին լարված զրույց են ունեցել17,15 տրլն ռուբլի՝ պաշտպանությանը․ ՌԴ վերին պալատը հավանություն տվեց բյուջեինԷջմիածնում նշվել է հայոց առաջին լուսավորիչների տոնը․ Սուրբ Գեղարդը բերվել է Մայր ԱթոռՄելանյա Թրամփը շարունակում է հումանիտար աշխատանքը Ռուսաստանի և Ուկրաինայի ուղղությամբ ՄԱԳԱՏԷ-ն նոր զինադադար է խնդրում՝ Զապորոժիեի ԱԷԿ-ի հոսանքը վերականգնելու համարՊայթյուն Աֆղանստանի միջնակարգ դպրոցում․ զոհվել է 7 աշակերտ, ևս 99-ը՝ վիրավորվել Ամանորյա ձևավորման աշխատանքներով պայմանավորված՝ գիշերը կփակվի Թումանյան փողոցի մի հատվածըՈւկրաինան պատրաստ է Սև ծովում զինադադար հաստատելուն՝ գործընկերների ներգրավմամբԱկոպովան ու Ռախմանինը Տոկիոյում բրոնզ նվաճեցին Հայաստանի համարՋո Բայդենի հուշագրությունը գլխավորել է The New York Times-ի բեսթսելերների ցանկըՆան Գոլդինի նոր ֆիլմի հերոսները կենդանիներն են․ պրեմիերա Լոնդոնում
Ամենադիտված