Բակո Սահակյանն այցելել է Մարտակերտի շրջան
Արցախ
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 24-ին այցելել է Մարտակերտի շրջանի Նոր Սեյսուլան գյուղ: Երկրի ղեկավարը ծաղկեպսակ է դրել Արցախյան ազատամարտում նահատակվածների հիշատակը հավերժացնող հուշարձանին:
Այնուհետև Բակո Սահակյանը մասնակցել է գյուղում նոր մանկապարտեզի բացման հանդիսավոր արարողությանը: Նախագահը նշել է, որ գյուղական բնակավայրերում նախադպրոցական հաստատությունների ցանցի ընդլայնումը հանդիսանում է պետության կարևորագույն առաջադրանքներից մեկը, և այսուհետ էլ կարվի հնարավորը գյուղերում ժամանակակից պայմաններին համապատասխան մանկապարտեզներ ունենալու ուղղությամբ:
Բակո Սահակյանը երախտագիտություն է հայտնել ռուսաստանաբնակ բարերար Վահագն Խաչատրյանին նախաձեռնությունն իրականացնելու համար' հավելելով, որ նրա կողմից հարազատ գյուղին ցուցաբերվող մշտական աջակցությունը հայրենասիրության ընդօրինակելի դրսևորում է:
Նախագահին ուղեկցել են վարչապետ Արա Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք:


















































Ամենադիտված
Դերասանուհու որդին հիվանդանոցում մահացել է. որն էր եղել վեճի բուն պատճառը, ինչու էին կրակել նրան