Ուեյն Ռունին մտադիր է մարզչական աշխատանքով զբաղվել
Սպորտ
Անգլիայի ազգային հավաքականի և «Մանչեստեր Յունայթեդի» հարձակվող Ուեյն Ռունին խոստովանել է, որ կարիերան ավարտելուց հետո ցանկանում է զբաղվել մարզչական աշխատանքնով:
«Կարծում եմ` ապագայում ինձ սպասվում է մարզչական աշխատանք: Բնական է` հիմա ամբողջովին կենտրոնացած եմ իմ կարիերայի վրա, սակայն ուշադրություն եմ դարձնում նաև մրցակիցների մարտավարությանը, ֆուտբոլիստների դասավորվածությանը: Մարզական աշխատանքի մեջ պետք է շատ բան հասկանալ, ստեղծել այնպիսի մարտավարություն, որ նվազագույնի կհասցնի մրցակցի ուժեղ կողմերը»,- Ռունիի խոսքերը մեջ է բերում ESPN-ն:

















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ