Վերջին 10 տարիների ընթացքում «Բարսելոնան» ցուցադրում է լավագույն ֆուտբոլը.Ռունի
Սպորտ
«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Ուեյն Ռունին անդրադարձել է կատալոնյան «Բարսելոնայի» հետ կայանալիք ընկերական խաղին և նշել, որ մրցակիցը անհավանական թիմ ունի:
«Բարսելոնան» անհավանական ակումբ է, որը հիանալի ֆուտբոլ է ցուցադրում: Նրանց դժվար է համամետել այն թիմի հետ, որը ղեկավարում էր Խոսեպ Գվարդիոլան: Այժմ կատալոնացիները մի փոքր այլ կերպ են պաշտպանվում: Կարող եմ ասել հետևյալը`վերջին տասը տարիների ընթացքում «Բարսելոնան» ցուցադրում է լավագույն ֆուտբոլը»,- Ռունիի խոսքը մեջբերում է ESPN-ն:
Նշենք, որ ակումբների միջև ընկերական խաղը տեղի կունենա հուլիսի 25-ին:


















































Ամենադիտված
Սոչի մեկնող ինքնաթիռը ճանապարհին անցկացրել է մեկ օր, սակայն տեղ չի հասել