115 միլիոն տարվա գաղտնիք․ դինոզավրի ոսկորներում հայտնաբերվել է հեմոգլոբին ՀԱՊԿ-ը հույս ունի ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուտափույթ կնքման Քննարկվել է ՀՀ-ԵՄ հարաբերություններին և համատեղ ծրագրերի ընթացքին վերաբերող հարցեր Հոդվածը էական նշանակություն չունի. ՔԿ նախագահը՝ զինծառայողների մահվան դեպքերի մասին (տեսանյութ) Ուկրաինայում բրիտանացիներին թույլ կտա՞ն կրակել․ Լավրովի զգուշացում, թուրք-կորեական միջուկային կապ Վարույթը նոր ենք ստացել. ՔԿ նախագահը Հայկ Սարգսյանի վերաբերյալ գործի մասին (տեսանյութ) ՔԿ նախագահը հունից դուրս եկավ Ծառուկյանի դստեր՝ անձնականը հրապարակելու լրագրողի հարցից (տեսանյութ) Disney-ը հազարավոր աշխատատեղեր է կրճատում՝ Amazon-ի և Apple-ի հետ մրցակցության ֆոնին Պայթյուններ ու ռմբակոծություններ աշխարհում․ 24 մլրդ 250 մլն դրամ՝ ՀՀ վարչապետի աշխատակազմին Թուրքիան և Հարավային Կորեան քննարկել են ռազմավարական գործընկերության խորացումը Մելանյա Թրամփը նոյեմբերի 5-ին հանդես կգա հրադադարի վերաբերյալ հայտարարությամբ ԱԺ նախագահը պատգամավորին ասում է՝ դուրս կշպրտի, հանցակազմ չե՞ք տեսնում, ինչո՞ւ է ազատության մեջ (տեսանյութ) 

Ձեզնից է կախված, թե եկող տասնամյակներում Հայաստանն աշխարհում ինչ դեր է ունենալու. Նախագահը` «Լույս» հիմնադրամի ներկայացուցիչներին

Հայաստան

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Տավուշի մարզ: Այցը մեկնարկել է Դիլիջան քաղաքից, որտեղ Հանրապետության Նախագահը Կենտրոնական բանկի Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոնում հանդիպում է ունեցել «Լույս» հիմնադրամի շուրջ 200 հոգանոց համայնքի ներկայացուցիչների՝ խորհրդի անդամների, կրթաթոշակառուների, շրջանավարտների, նոր ուսանողների, «Գլոբալ ուսումնական լաբորատորիա» դասընթացի մասնակիցների հետ:

Մինչ հանդիպումը, Հիմնադրամի «Զարգացնենք Հայաստանը միասին» ծրագրին մասնակցած թիմերը կենտրոնի նախասրահում Նախագահին ներկայացրել են իրենց համայնքներում իրականացրած նախագծերը, որտեղ աշխարհի լավագույն բարձրագույն ուսումնական հաստատություններում ստացած գիտելիքները, փորձառությունն ու կապերը փորձել են օգտագործել ի բարօրություն Հայաստանի:

Ծրագրի հինգ համայնքներում իրականացրած ենթածրագրերի հակիրճ նկարագրությունից և միջազգային առարկայական օլիմպիադաներում Հայաստանի դպրոցականների միջանկյալ արդյունքների ամփոփումից հետո դահլիճում կայացած հանդիպմանը «Լույսի» շրջանավարտները ևս, ովքեր ապրում և աշխատում են Հայաստանում, ներկայացրել են իրենց կատարած աշխատանքները, իսկ Հիմնադրամի աշխատանքային հատուկ խմբերը՝ կրթության, ճարտարապետության, ձեռներեցության և տվյալների գիտության ոլորտներում իրենց աշխատանքները, «Ստարտ Արմենիա» ձեռներեցության դրամաշնորհի մրցույթի հաղթողները՝ իրենց ծրագրերը: «Ստարտ Արմենիա» մրցույթի հաղթողներին Հանրապետության Նախագահը հանձնել է հավաստագրերը և պարգևներ:

ՀՀ Նախագահ, «Լույս» հիմնադրամի համահիմնադիր Սերժ Սարգսյանը, ավանդույթի համաձայն, նոր ընդունված ուսանողներին հանձնել է «Լույս» հիմնադրամի կրթաթոշակին արժանանալու հավաստագրերը: 2015-2016թթ. կրթաթոշակի արժանացել է 53 նոր ուսանող, 54 ուսանող «Լույսի» աջակցությամբ շարունակում է կրթությունը:

Սերժ Սարգսյանը շնորհավորել է ուսանողներին, նոր հաջողություններ մաղթել ուսումնառության մեջ և հետագա ծրագրերի իրականացման գործում: «Անշուշտ, ամեն տարի ես մեծ հաճույքով եմ սպասում այս հանդիպմանը: Նախ' ուզում եմ շնորհավորել «Լույս» հիմնադրամի այս տարվա շահառուներին, բոլոր նրանց, ովքեր այս տարի ընդունվել են աշխարհի լավագույն բուհեր և արդեն ստացել են «Լույս» հիմնադրամի աջակցությունը: Մեր ժամանակներում, կարծում եմ, առավել ևս այս լսարանում, ավելորդ է խոսել կրթության կարևորության մասին: Բայց որպես Հայաստանի Նախագահ, ուզում եմ բոլորիդ հավաստիացնել, որ ձեր Հայրենիքը, ձեր պետությունը պատրաստ է միշտ գտնվելու ձեր կողքին՝ ձեր մասնագիտական ունակությունները, ձեր գիտելիքները կատարելագործելու ճանապարհին: Խելոք մարդիկ, մրցունակ մասնագետներ անհրաժեշտ են բոլոր երկրներում, իսկ մեր երկրում՝ առավել ևս: Ուստի, նորից եմ կրկնում՝ մենք ջանք ու եռանդ չենք խնայի, որպեսզի դուք կարողանաք հասնել ձեր հնարավորությունների առավելագույնին: Այսօր աշխարհը շատ արագ է փոխվում, և արագ զարգացող աշխարհում անհրաժեշտ է, որպեսզի յուրաքանչյուր հաջորդ սերունդ ստանա ավելի լավ կրթություն, քան նախորդը. լինի ավելի խելացի, լինի ավելի շատ ինֆորմացված և ավելի ճիշտ որոշումներ կայացնի: Այս առումով, ես ուրախ եմ, որ Հայաստանում աճում է լավ սերունդ՝ հենց ձեզ փոխարինող սերունդը, որ վերջին մի շաբաթվա ընթացքում ինձ ուղղակի երջանկացրեց: Հավանաբար, գիտեք, իսկ եթե չգիտեք՝ իմացեք, որ վերջին շաբաթվա ընթացքում տեղի են ունեցել համաշխարհային երեք առարկայական օլիմպիադաներ՝ ֆիզիկայից, մաթեմատիկայից և կենսաբանությունից, որտեղ Հայաստանի 15 մասնակիցներից 14-ը տուն են վերադարձել մեդալներով»,-ասել է Նախագահ Սերժ Սարգսյանը՝ այդ տվյալները համեմատելով տարածաշրջանի այլ երկրների աշակերտների շահած մեդալների քանակի հետ, ըստ որի՝ Հայաստանը բավականին մեծ առավելություն ունի:

Նախագահը շնորհակալություն է հայտնել «Լույսի» ուսանողներին և շրջանավարտներին, ովքեր, աշխարհի լավագույն բուհերում ստանալով գիտելիքներ, վերադառնում են Հայրենիք և այդ գիտելիքը ծառայեցնում մեր ժողովրդի բարօրությանը: «Վստահ եմ, որ ձեզնից շատերը կարող էին այդտեղ մնալ, այդտեղ աշխատել: Դա էլ տարբերակ է, բայց կարծում եմ՝ լավագույն տարբերակը չէ: Լավագույն տարբերակը այս պահն է, երբ բոլորդ միասին հավաքվում եք Հայաստանում. մեկը գնում է Գարգառ, մյուսը՝ Շուշի, երրորդը՝ Գյումրի, և փորձում է մի օգտակար բան անել մեր երկրի համար: Շատ լավ ծրագրեր եք իրականացնում: Ապրե՛ք բոլորդ: Այս կարճ խոսքս ուզում եմ ավարտել ձե՛ր իսկ կարգախոսով՝ միասին զարգացնենք Հայաստանը: Հակառակ պարագայում՝ աշխարհաքաղաքական այս վայրիվերումների ընթացքում մենք, հանկարծ, կարող ենք մնալ ցածր աստիճանին: Ձեզնից է կախված, թե եկող տասնամյակների ընթացքում Հայաստանը աշխարհում ինչ դեր է ունենալու, բայց որ ամենակարևորն է՝ Հայաստանը ունենալու՞ է հավերժ գոյություն ունենալու իրավունք, թե՞ կասկածի տակ է առնվելու: Ես վստահ եմ, որ մենք այսօր այդ իրավունքը ունենք, այդ հնարավորությունը ունենք, ու նաև, իհարկե, լիահույս եմ, որ դուք այդ իրավունքը շատ ամուր եք պահելու: Անցնելու է 10-15 տարի, այս դահլիճում նստած մարդիկ են մեր երկիրը ղեկավարելու: Բոլորիդ հաջողություն եմ մաղթում և ուզում եմ, որ դուք ձեր այս ժամանակը, այս տարիքը, իրոք, օգտագործեք գիտելիք և մարդկային որակներ ձեռք բերելու համար»,- ասել է Նախագահ Սերժ Սարգսյանը:

Դիլիջանից Նախագահը մեկնել է Բերդ քաղաք: Տավուշի մարզ աշխատանքային այցի շրջանակներում Նախագահը եղել է մարզի մի շարք սահմանամերձ բնակավայրերում:

 
Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
115 միլիոն տարվա գաղտնիք․ դինոզավրի ոսկորներում հայտնաբերվել է հեմոգլոբինՀԱՊԿ-ը հույս ունի ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուտափույթ կնքմանՄելանյա Թրամփը Սպիտակ տանը կհավաքի Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչներինՔննարկվել է ՀՀ-ԵՄ հարաբերություններին և համատեղ ծրագրերի ընթացքին վերաբերող հարցերՀոդվածը էական նշանակություն չունի. ՔԿ նախագահը՝ զինծառայողների մահվան դեպքերի մասին (տեսանյութ) Պեսկովը նշել է, որ անվտանգության երաշխիքները կլինեն ԱՄԷ-ում կայանալիք բանակցությունների թեմաներից մեկըՈւկրաինայում բրիտանացիներին թույլ կտա՞ն կրակել․ Լավրովի զգուշացում, թուրք-կորեական միջուկային կապՎարույթը նոր ենք ստացել. ՔԿ նախագահը Հայկ Սարգսյանի վերաբերյալ գործի մասին (տեսանյութ) ՔԿ նախագահը հունից դուրս եկավ Ծառուկյանի դստեր՝ անձնականը հրապարակելու լրագրողի հարցից (տեսանյութ) Պեսկովը անհնար է անվանել Եվրոպայի մասնակցությունը Աբու Դաբիի բանակցություններինDisney-ը հազարավոր աշխատատեղեր է կրճատում՝ Amazon-ի և Apple-ի հետ մրցակցության ֆոնինՊայթյուններ ու ռմբակոծություններ աշխարհում․ 24 մլրդ 250 մլն դրամ՝ ՀՀ վարչապետի աշխատակազմինԹուրքիան և Հարավային Կորեան քննարկել են ռազմավարական գործընկերության խորացումըԲուլղարիայի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հայտարարել է նախագահական ընտրություններում հաղթողի անունըՄելանյա Թրամփը նոյեմբերի 5-ին հանդես կգա հրադադարի վերաբերյալ հայտարարությամբԱԺ նախագահը պատգամավորին ասում է՝ դուրս կշպրտի, հանցակազմ չե՞ք տեսնում, ինչո՞ւ է ազատության մեջ (տեսանյութ) ChatGPT-ն զարգանում է՝ գնումներից մինչև ընտանեկան բյուջեի պլանավորումԼենինգրադի պաշտպանության ժամանակ զոհված հայ կոմպոզիտորի աճյունը հուղարկավորվել է 85 տարի անց56 միլիոն դրամով 5 րոպեանոց հոլովակ են պատրաստել COP17-ի համար. Հոլիվուդի՞ց էր եկել նկարիչը (տեսանյութ) #ՈՒՂԻՂ․ 2027 թ. պետական բյուջեի նախնական քննարկում. ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստԻրանը հայտարարել է, որ ընտրում է դիվանագիտությունը, բայց պատրաստ է նաև ամենավատ սցենարինՓաշինյանը Մեցոլային է փոխանցել «Արմատագիր-երկխոսության ուժը» Հայոց այբուբենի հուշաքանդակի մանրակերտը (լուսանկարներ) Լատինաամերիկացի ընտրողների 59%-ը նախընտրում է, որ Կոնգրեսը վերահսկեն դեմոկրատներըԼեհաստանը հատուկ նշանակության ուժեր է ուղարկել Ռուսաստանի հետ սահմանԻրանը պահանջել է ճանաչել իր ինքնիշխանությունը Հորմուզի նեղուցի նկատմամբՀայկ Սարգսյանի և Նարեկ Նալբանդյանի հետ կապված՝ ՔԿ-ում վարույթներ կան Տուսկը կմասնակցի Նավրոկիի գլխավորած Անվտանգության խորհրդի նիստին՝ չնայած Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված հակամարտությանըՓաշինյանի սրան սատկացնելու եմ, նրան կզացնելու արտահայտությունները քրեական հանցա՞կազմ են․ Գրիգորյան (տեսանյութ) Կասեցվել է Գոռավանի «Պանիր Չանախ» արտադրատեսակի արտադրությունը Չեխիայի նախագահը անհրաժեշտ է համարում Եվրոպայի մասնակցությունը Ուկրաինայի շուրջ բանակցություններինԼեզվակռիվ ԱԺ-ում՝ ՔԿ նախագահի հետ հարց ու պատասխանի ժամանակ. Ժողովուրդ, թույլ տվեք պատասխանի (տեսանյութ) Միգուցե քննիչները հոգնու՞մ են քաղաքական պատվեր կատարելուց. Ղազինյանը՝ Պողոսյանին (տեսանյութ) Ի՞նչ է սպասվում ԱՄՆ միջանկյալ ընտրություններում․ երեք հնարավոր զարգացումԶելենսկին ասել է, որ Մասկը հրաժարվել է քննարկել SpaceX-ի աշխատանքը ՈւկրաինայումՊապիկյանը հանդիպել է Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատարի հետ Ագարակ գյուղի 51-ամյա բնակիչը օգտագործել և իրացրել է թմրամիջոց․ նա կալանավորվել էՍրբուհի Գալյանը նեղվելու շատ բան ունի որովհետև ինքը այն պաշտոնյան է որ գրում է այդ սահմանադրությունը. Քրիստինե Վարդանյան (տեսանյութ) ԱՄՆ նախագահի կուսակցությունը 92 տարվա ընթացքում Կոնգրեսում տեղեր է կորցրել ընդամենը երեք անգամՄեքսիկայի դեսպանին ներկայացվել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման գործընթացըԳործարկվելու է էլեկտրաշչակ Երեք գերտերությունների առաջնորդները կարող են հանդիպել նոյեմբերի 18-19-ին՝ ՉինաստանումՊեսկովը հայտարարել է, թե ով կգլխավորի Ուկրաինայի հարցով բանակցությունների պատվիրակությունըՋանասիրաբար աշխատող քննիչի աշխատանքից դուրս գալու պաճառը ո՞րն է. Հարց ՔԿ ղեկավարին (տեսանյութ) Պայթյուններ, ռմբակոծություններ և վտանգավոր միջադեպեր՝ աշխարհումԻրանը ներկայացրել է Մերձավոր Արևելքում կայուն խաղաղության 5 պայմանԻրանը պահանջում է ճանաչել Հորմուզի ինքնիշխանությունըԱՄՆ-ն ու Իրանը քննարկում են հակամարտության կարգավորման առաջարկները․ Կատարի ԱԳՆՕդի ջերմաստիճանը կնվազի. Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Հայաստանում տոկոսադրույքները փոխվել են. ԿԲ-ի նոր որոշումը Ի՞նչ գործ ունեն մարզային դատախազները Փաշինյանի դիմավորման արարողություններին․ ինքնագործունեությո՞ւն է, թե՞ դատախազության ցուցում․ Ղազարյան
Ամենադիտված