Հայաստանը կարևորում է պաշտպանական ոլորտում Չեխիայի հետ համագործակցությունը
Հայաստան
ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հուլիսի 24-ին ընդունել է ՀՀ-ում Չեխիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Պետր Միկիսկային և նորանշանակ ռազմական կցորդ, փոխգնդապետ Շտեֆան Գրիվալսկիին: Շնորհավորելով փոխգնդապետ Գրիվալսկիին Հայաստանում նշանակվելու կապակցությամբ և մաղթելով հաջողություններ' Սեյրան Օհանյանը նշել է, որ պաշտպանական բնագավառում Չեխիայի հետ համագործակցությունը կարևորվում է Հայաստանի կողմից: ՀՀ պաշտպանության նախարարը հույս է հայտնել, որ նոր կցորդի նշանակումից հետո համագործակցությունը նոր թափ կստանա:
Դեսպան Միկիսկան իր հերթին նշել է, որ Հայաստանը Չեխիայի համար համարվում է կարևոր գործընկեր և Չեխիան պատրաստ է շարունակել պաշտպանական բնագավառում համագործակցության զարգացման դինամիկան:


















































Ամենադիտված
Փաշինյանի դուստրերի լուսանկարները՝ Չինաստանից