ՊՆ-ում ամփոփվել են 1-ին բանակային զորամիավորման գործունեության արդյունքները
Հայաստան
ՀՀ ՊՆ վարչական համալիրում հուլիսի 24-ին անցկացվել է խորհրդակցություն' նվիրված 2015թ. առաջին կիսամյակի ընթացքում 1-ին բանակային զորամիավորման գործունեության արդյունքների ամփոփմանը: Նիստի ընթացքում զորամիավորման հրամանատար, գնդապետ Տիգրան Փարվանյանը ներկայացրել է հաշվետու ժամանակահատվածում իրականացված աշխատանքները, զորամիավորման ենթակա ստորաբաժանումների մարտական պատրաստականության բարձրացմանը միտված բոլոր պլանային և արտապլանային միջոցառումները:
Զորամիավորման հրամանատարը ներկաների ուշադրությունը հրավիրել է հատկապես ենթակա ստորաբաժանումներում անցկացված մարտական պատրաստականության հանկարծակի ստուգումների, մարտավարաշարային և օպերատիվ պատրաստության պարապմունքների, հրամանատարաշտաբային զորավարժությունների, շտաբային մարզումների, զինվորական կարգապահության բարձրացմանը միտված և բանակ-հասարակություն կապերի ամրապնդմանն ուղղված միջոցառումներին: Գնդապետ Տիգրան Փարվանյանն արձանագրել է, որ հաշվետու ժամանակահատվածում կատարված հետևողական աշխատանքի արդյունքում նվազել են կարգապահական խախտումները, արտակարգ դեպքերն ու պատահարները:


















































Ամենադիտված
Փաշինյանի դուստրերի լուսանկարները՝ Չինաստանից