Իրանը Ֆրանսիային մեղադրել է երկրի ներսում օտարերկրյա ազդեցության ցանց ստեղծելու փորձի մեջ «Դատարկություն»… Նորայր Նիկոյանի անչափ հուզիչ գրառումը Սեպտեմբեր ամսվա տոնական և ոչ աշխատանքային օրերը Աստղերը խոստանում են հաջողություն օգոստոսի 17-ից. այս կենդանակերպի նշանները բախտավոր կլինեն Հայտնի են առաջիկա 25-օրյա վարժական հավաքների օրերը Ուկրաինան շարքից հանել է Wildberries-ի 10 խոշորագույն լոգիստիկ կենտրոններից 7-ը. Ուկրաինայի ՊՆ Pars Today․ Իրանի բանակը պարգև է հայտարարել ամերիկացի զինծառայողների սպանության կամ գերեվարման համար Ավագ դպրոց ընդունվածները մինչև ե՞րբ պետք է ներկայացնեն փաստաթղթերը Քենտուկիում համերգի ժամանակ կրակոցներ են հնչել. մեկ մարդ զոհվել է, վիրավորների թվում երկու երեխա կա (Լուսանկարներ) Գերմանիայում առաջարկել են ծայրահեղ շոգի պատճառով փոխել Սահմանադրությունը Շոգի հետևանքով ԵՄ-ի տնտեսական կորուստները կարող են հասնել 180 մլրդ եվրոյի Կովկասում սառցադաշտերը կրճատվում են. Լևոն Ազիզյան 

Նազիկ Արմենակյանի «Վերապրածներ» ֆոտոգիրքը Ցեղասպանությունն իրենց մաշկի վրա զգացածների պատմությունն է

Գիտություն և Մշակույթ

Լուսանկարիչ Նազիկ Արմենակյանը հուլիսի 24-ին հանրության դատին ներկայացրեց Հայոց ցեղասպանությունը վերապրածների լուսանկարների ֆոտոգիրքը: Տարիների աշխատանք է պահանջվել, որպեսզի լուսանկարիչը հավաքագրի Հայաստանի տարբեր շրջաններում բնակվող 45 վերապրածների անձնական պատմությունները, լուսանկարչական սարքի միջոցով արձանագրի սարսափի դրոշմը նրանց աչքերում: «Վերապրածներ» գրքի շնորհա նդեսը կայացավ արվեստասերների, Նազիկ Արմենակյանի ընկերների և պարզապես հետաքրքրված հանդիսատեսի ներկայությամբ' գողտրիկ միջավայրում:

Լուսանկարիչը ներկայացրեց «Վերապրածներ» նախագծի ստեղծման պատմությունն ու իր, որպես վավերագիր լուսանկարչի, փորձառությունը: Նրա խոսքով' ամեն ինչ սկիզբ առավ 2005-ին, երբ Կովկասի ինստիտուտում սովորելիս առաջադրանք էր կատարում և նկարեց Հայոց ցեղասպանության ականատես 100-ամյա Ռեմելլային: «Ինձ համար այդ ամենը նոր էր. տեսնել 100-ամյա կնոջ, ով խոսել համարյա չէր կարողանում, չէր տեսնում: Այդ ժամանակ մտածում էի' ինչպես նկարեմ, որ հետաքրքիր լինի: Մի միտք ծնվեց. ուզեցի նրա երիտասարդ տարիների լուսանկարը, քանի որ այն, ինչ տեսնուÕ ´ էի այդ պահին, հնարավոր չէր պատկերցնել, թե ինչպիսին էր եղել նա: Հետո խնդրեցի, որ նա պահի իր 20 տարեկանի լուսանկարը ու այդպես նկարեցի: Նրա կնճիռները, 20 տարեկանի լուսանկարը, պատահական ընտրված պատի ֆոնը հնարավորություն տվեցին ստանալ նկար, որը սիրվեց շատերի կողմից: 2.5 տարի հետո կրկին որոշեցի գտնել վերապրածների ու շարունակել շարքը: Ես, իհարկե, չէի պատկերացնում, թե ինչ լուրջ աշխատանք էի նախաձեռնում և թե որքան շուտ պետք է նախաձեռնած լինեի: Պետք շատ մարդկանց հասնցեի լուսանկարել, երբ իրենք ավելի լավ վիճակում էին ու ավելի շատ բան էին հիշում»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ' պատմեց Նազիկ Արմենակյանը:

Լուսանկարիչը վերհիշում է, թե որքան դժվարությամբ էր գտնում վերապրածներին, ուներ միայն հասցեներ: Ժամանակ է եղել, որ մի քանի գյուղ է հասել և նրանցից ոչ մեկը ողջ չի եղել: «Երբեմն ստացվում էր այնպես, որ նրանց վերջին լուսանկարներն էի անում, ինչն ինձ համար շատ դժվար էր»,- ասաց Նազիկ Արմենակյանը:

«Մեկ անգամ հասա գյուղ, հասցեն գտա, տան դիմաց կանգնել, սպասում էի, մտածում' ինչպես մտնեմ տուն, ինչ խոսեմ, մեկ էլ մի ավտոմեքենա կանգնեց, դագաղ հանեցին: Ես խառնվեցի, հարցնում էի, թե ով է մահացողը, ու ասացին այդ կնոջ անուն-ազգանունը, ում փնտրում էի: Գնացի նստեցի մեքենան, որ հետ վերադառնամ, շատ վատ էի զգում, լաց էի լինում: Շարժվել էինք արդեն, բայց մտքովս ինչ-որ բան անցավ ու վարորդին խնդրեցի, որ հետ գնանք այդ կնոջ տուն: Ես հասկացա, որ կարևոր է ցույց տալ, որ այդ մարդիկ մահանում են, այսինքն' նրանք հավերժ չեն' չնայած 100 տարի ապրել ու դեռ ապրում են, որո վհետև ասելիք ունեն: Ես հասկացա, որ այդքան տարի այդքան ասելիք պահելով, լռություն պահելով, իրենք ինչ-որ բանի էին սպասում»,- վերհիշեց լուսանկարիչը:

Նազիկ Արմենակյանին նախագիծը թույլ է տվել կարևոր մարդկային հարաբերություններ հաստատել: «Նախագծի միջոցով ստեղծված կապը որոշ վերապրածների հետ շարունակվեց: Ես անընդհատ վերադառնում էի նրանց մոտ, ինձ հետաքրքիր էր նրանց այցելել ու տեսնել, թե ինչպես են»,- նշեց նա:

Այսօր, երբ գիրքը պատրաստ է, լուսանկարիչը մեծ բավարարվածությամբ փաստում է, որ չափահաս երեխայի նման «նրան» ուղարկում է հասարակություն:

Ֆոտոգրքի խմբագիր, կինոգետ, համադրող Վիգեն Գալստյանի խոսքով' գիրքը խմբագրելու Նազիկ Արմենակյանի առաջարկն ընդունել է որոշակի վերապահումով: «Համաձայնեցի այն պայմանով, որ մենք կաշխատանեք ու մի փոքր էլ կզարգացնենք նախագիծը, որպեսզի այն համապատասխանի գրքի ֆորմատին: Ոչ ես, ոչ էլ Նազիկը մտադրություն չունեինք այսքան երկար ժամանակ աշխատանք տանել, բայց քանի որ երկուսիս համար էլ կարևոր էր' գիրքը լինի ամբողջական և հնարավորինս կատարյալ, այդ գործընթացը տևեց մոտ 10 ամիս»,- ասաց Վիգեն Գալստյանը:

Նա նկատեց, որ ընտրություն են կատարել հազարավոր լուսանկարներից: «Խնդիր կար այդ ամենը զտելու և 40 լուսանկարից բաղկացած գիրք դարձնելու: Երկար մտորում էինք, թե որ լուսանկարները ընտրվեն, ինչ գաղափարախոսություն, ինչ տրամաբանություն ունենան: Գիրքը բացվում է մահվան տեսարանով, դագաղում պառկած Աշխենն է: Ինձ համար, որպես գրքի խմբագրի, կարևոր էր ստեղծել ֆոտոգիրք, ոչ թե գիրք, որն ուղղակի պարունակում է լուսանկարներ»,- նշեց արվեստաբանը:

Նրա դիտարկմամբ' գիրքը, որպես ամբողջություն, շատ է տարբերվում ուղղակի ցուցահանդեսից, այս ֆոտոգրքում լուսանկարն ու տեքստը հետաքրքիր ձևով են հարաբերվում: «Այս դեպքում կային վկայություններ, որոնք անհրաժեշտ էր ընդգրկել, կար Մարկ Նշանյանի նախաբանը, որը, կարծում եմ, հայերենով լուսանկարչության մասին գրված ամենակարևոր տեքստերից մեկն է: Այն կոչվում է «Պատկերը որպես նշխարհք», և նա շատ հետաքրքիքր ձևով է ներկայացնում այդ լուսանկարների արժեքը, վերապրածների փորձառությունը ըմբռնելու գործը: Այս գրքում տեքստն ու լուսանկարը հավասար կշիռ ունեն»,- նկատեց նա:

«Վերապրածներ» ֆոտոգիրքը լուսանկարիչ Նազիկ Արմենակյանի երկրորդ գիրքն է «Մենակության շտամպ»-ից հետո: 1000 տպաքանակ ունեցող գիրքը բաժանվելու է վերապրածների ընտանիքներին, գրքի ստեղծման մեջ ներդրում ունեցող անձանց, բայց մի մասն էլ վաճառվելու է: Անգլերեն տարբերակը կներկայացվի լուսանկարների ամենաամյա միջազգային փառատոնին, բացի այդ' արտասահմանյան գրախանութներին կտրամադրվի:

Գրքի ստեղծումը հնարավոր է դարձել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող հանձնաժողովի և հովանավոր Աշոտ Խաչատուրյանցի շնորհիվ:

 
Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Իրանը Ֆրանսիային մեղադրել է երկրի ներսում օտարերկրյա ազդեցության ցանց ստեղծելու փորձի մեջ «Դատարկություն»… Նորայր Նիկոյանի անչափ հուզիչ գրառումը Սեպտեմբեր ամսվա տոնական և ոչ աշխատանքային օրերը Աստղերը խոստանում են հաջողություն օգոստոսի 17-ից. այս կենդանակերպի նշանները բախտավոր կլինեն Հայտնի են առաջիկա 25-օրյա վարժական հավաքների օրերը Ուկրաինան շարքից հանել է Wildberries-ի 10 խոշորագույն լոգիստիկ կենտրոններից 7-ը. Ուկրաինայի ՊՆ Pars Today․ Իրանի բանակը պարգև է հայտարարել ամերիկացի զինծառայողների սպանության կամ գերեվարման համար 8 մլն եվրո արժողությամբ զբոսանավը խորտակվել է գնվելուց 4 օր անցԱվագ դպրոց ընդունվածները մինչև ե՞րբ պետք է ներկայացնեն փաստաթղթերը Քենտուկիում համերգի ժամանակ կրակոցներ են հնչել. մեկ մարդ զոհվել է, վիրավորների թվում երկու երեխա կա (Լուսանկարներ) Գերմանիայում առաջարկել են ծայրահեղ շոգի պատճառով փոխել Սահմանադրությունը Շոգի հետևանքով ԵՄ-ի տնտեսական կորուստները կարող են հասնել 180 մլրդ եվրոյի Կովկասում սառցադաշտերը կրճատվում են. Լևոն Ազիզյան 13-ամյա աղջիկ էր կյանքից հեռացել. ի՞նչ է հայտնի «Ամեն Ինչ օրենքի սահմաններում». Անդրեն հայտարարություն է արել (Լուսանկար) ТАСС․ Հայաստանը գլխավորել է այն երկրների ցանկը, որոնք ամենից հաճախ են հաճելիորեն զարմացնում ռուսաստանցի զբոսաշրջիկներին Քրիշտիանու Ռոնալդուի և Ջորջինա Ռոդրիգեսի հարսանիքի առաջին լուսանկարներն ու մանրամասները (Լուսանկարներ)Ի՞նչ է նշանակում, երբ թրթռում է աչքի կոպը կամ մարմնի որոշ մասերը Արսեն Թորոսյանը Սևանա լճում 2 ժամ 52 րոպեում անցել է 6 կմ` հասնելով մի ափից մյուսը (լուսանկարներ) Իրանում պատրաստվում են Ալի Խամենեի հուղարկավորության 40-րդ օրվան. արարողությունները կանցկացնի Մոջթաբա Խամենեին FT․ Ուկրաինան դադարել է հրապարակել ռուսական հրթիռների մասին տվյալներըՄալիշկայի բնակիչները ահաբեկված են. 10 օր է՝ գիշերները դիմակավորված անհայտ անձը անհանգստացնում է ամբողջ գյուղին Հավայան կղզիներում «Լալա» փոթորկի հետևանքով խոշոր վնասներ են եղել (տեսանյութ) Արարատի մարզում «Chevrolet»-ը բախվել է հողաթմբերին և գլխիվայր շրջվել Ռումինիայի օդային տարածքը խախտած անօդաչու թռչող սարքը խոցել է ՆԱՏՕ-ի կործանիչը Պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Հնդկաստանի պաշտպանության քարտուղարը Ռոսկոմնադզորը դատական հայց է ներկայացրել «Ֆաբրիկա» խմբի նախկին մեներգչուհու դեմԵրկրաշարժ է տեղի ունեցել Ճապոնիայի ափերի մոտ Ինչպե՞ս կարելի է նիհարել սուրճի օգնությամբ Axios․ ԻՀՊԿ-ն գաղտնի կապուղու միջոցով ԱՄՆ-ին հավաստիացրել է Իրանի հետ բանակցություններին աջակցելու մասին Պոդոլսկի «Wildberries»-ի պահեստում հրդեհ է բռնկվել ԱԹՍ-ի ընկնելուց հետո (տեսանյութ) ԵՄ-ին Թուրքիայի անդամակցությունն այլևս առաջնահերթություն չէ. Էրդողան Ողբերգություն լեհական բացօթյա թանգարանում (Լուսանկարներ)Դատավոր Արուսյակ Ալեքսանյանի լիազորությունները դադարեցվեցին Ամենայն հայոց կաթողիկոսը դիմել է Հայաստանում և Սփյուռքում ապրող հայրենակիցներինՎշտի պահին Կոլումբիան խնդրանքով դիմել է Թրամփին Բելգիայում գարեջրատան նկուղում 9 մլն եվրոյի ոսկի են գտելԲժիշկը զգուշացրել է շոգի ժամանակ գարեջրի թաքնված վտանգների մասին Իրանում մահապատժի է ենթարկվել յոթ ոստիկանի դիտավորյալ վրաերթի ենթարկած տղամարդը Վրաստանում բացահայտել են օտարերկրացիներին խաբելու սխեմա. ձերբակալվածների թվում Թուրքիայի քաղաքացի կա Բժիշկը բացատրել է գազավորված ըմպելիքների հաճախակի օգտագործման վտանգները Բժիշկը զգուշացրել է էժան փաթեթավորված թեյի՝ ոսկորների և հոդերի համար հնարավոր վտանգի մասինՈւկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յուշչենկոն մեկնել է Բաքու Օդանավը հարկադիր վայրէջք է կատարել. Պատճառը հայտնի էՆորմալ չէ՝ Բաքվի «մասնագետները» Հայաստանի տարածքում որոշեն՝ որտեղ սյուներ տեղադրել. Ոսկանյան Շատ հաճելի ամառը շարունակվում է. Սուրենյանը մանրամասներ է հայտնել առաջիկա եղանակային կանխատեսման վերաբերյալ (տեսանյութ) Դամասկոսից Մոսկվա ժամանել է առաջին ուղևորատար չվերթը ավելի քան 1,5 տարվա դադարից հետո Իսրայելը հայտարարել է «Հըզբոլլահ»-ի հրամանատարի սպանության մասին Ուկրաինան պաշտոնապես միացել է Իրանի դեմ Եվրամիության պատժամիջոցներին Զիմբաբվեում նավի խորտակման հետևանքով զոհերի թիվը հասել է 68-ի
Ամենադիտված