Ջոնի Դեփի մասնակցությամբ ֆիլմի պրեմիերան տեղի կունենա Վենետիկի կինոփառատոնում
Գիտություն և Մշակույթ
Վենետիկի կինոփառատոնի ընթացքում առաջին անգամ կներկայացվի գանգսթեր Ջեյմս «Ուայթ» Բալգերի մասին «Սև պատարագ» («Black Mass») կինոնկարը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով deadline.com-ը, կինոնկարում խաղում է Ջոնի Դեփը:
Ֆիլմի հիմքում ԱՄՆ-ի Հետաքնությունների դաշնային գործակալության գործակալի և իռլանդացի գանգստերի միավորումն է, որոնք միասին փորձում են ոչնչացնել իտալական ավազակախումբը:
Սքոթ Քուփերի ֆիլմում նկարահանվել են այնպիսի դերասաններ, ինչպիսիք են Բենեդիկտ Քամբերբեթչը, Ջեսի Փլեմոնսը, Դաքոթա Ջոնսոնը: Ֆիլմը կցուցադրվի մրցութային ծրագրից դուրս՝ սեպտեմբերի 4-ին: Փառատոնը տեղի կունենա սեպտեմբերի 2-12-ը:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)