Աշոտ Բաբոյանը մեծապես աջակցում է հայ զինուժի հաղթանակին
Հասարակություն
Ռուսաստանի Դաշնությունում օգոստոսի 1-ից 16-ը տեղի են ունենալու «Տանկային բիաթլոն-2015» անվանումը կրող միջազգային մրցումները։ 2014թ. հայ ժամկետային զինծառայողներն այս մրցումներում երկրորդ տեղը զբաղեցրին և հայկական բանակը որպես նվեր ստացավ նոր T-90։
Այս տարի ևս ՀՀ ԶՈՒ ժամկետային զինծառայողները մասնակցում են մրցույթին:
ԼՈւՐԵՐ.com-ի տեղեկություններով՝ մեր ժամկետային զինծառայողներին բազմակողմանի աջակցություն է ցուցաբերել հայ համայնքի ներկայացուցիչ, գործարար շրջանակներում հայտնի Աշոտ Բաբոյանը: Պարոն Բաբոյանի ջանքերով մեր զինծառայողները ջերմ ընդունելության են արժանացել և ստացել անհրաժեշտ աջակցություն։ Նշենք նաև, որ Աշոտ Բաբոյանին է պատկանում "От Мартина" ապրանքանիշը։
Հավելենք նաև, որ Մեր զինվոորները մեծ հույս ունեն այս տարի ևս իրենց հաղթանակով հայկական բանակին նոր տանկ բերել։


















































Ամենադիտված
Դիլիջանի ոլորանները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար