Հրշեջ-փրկարարները մարել են Երևանի բուսաբանական այգում բռնկված հրդեհը (լրացված, լուսանկարներ)
Հայաստան
Հուլիսի 25-ին, ժամը 12.50-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Բուսաբանական այգում:
ԼՈՒՐԵՐ.com-ը ՏԿԱԻՆ մամուլի ծառայությունից տեղեկանում է, որ դեպքի վայր են մեկնել ՃԿԱԿ օպերատիվ, ԱԻ արձագանքման խմբերը, երեք մարտական հաշվարկ և մեկ ջրատար:
Ժամը 13.44-ին հայտարարվել է հրդեհի բարդության «ԲԻՍ 1 կանչ»:
Դեպքի վայր է մեկնել ևս երեք մարտական հաշվարկ:
Հայտարարվել է հրդեհի բարդության «2-րդ կանչ»:
Այրվել է 15 հա խոտածածկ տարածք:
Հուլիսի 25-ի ժամը 16:09-ի դրությամբ, հաջողվել է մարել Երևանի Բուսաբանական այգում բռնկած հրդեհը:


















































Ամենադիտված
Փաշինյանի դուստրերի լուսանկարները՝ Չինաստանից