Ռամոսը «Ռեալում» մնալու հարցի վերաբերյալ հատուկ հայտարարությամբ հանդես կգա
Սպորտ
Մադրիդի «Ռեալի» պաշտպան Սերխիո Ռամոսը առաջիկայում կմեկնաբանի իր`մադրիդյան թիմը լքելու տեղեկությունները, տեղեկացնում է իսպանական մամուլը:
Ռամոսը նշել է, որ իր ապագայի վերաբերյալ հատուկ հայտարարությամբ առաջիկայում հանդես կգա:
Նշենք, որ ֆուտբոլիստի` «Ռեալում» մնալու հարցը դեռևս անորոշ է: Մադրդիցները փորձում են ընդհանուր հայտարարի գալ և նրան թիմում պահել, սակայն սրա հետ մեկտեղ ոչ մի զիջման չեն ցանկանում գնալ աշխատավարձի հարցում:
Ֆուտբոլիստը տարեկան տասը միլիոն եվրո աշխատավարձ է պահանջում, իսկ աշխատավարձի նման չափ Պերեսը չի ցանկանում ապահովել:
Նման աշխատավարձ Իսպանիայի հավաքականի ֆուտբոլիստին առաջարկում է «Մանչեսթեր Յունայթեդը», որը օրեր շարունակ փորձում է մադրիդյան թիմից ֆուտբոլիստի տրասֆերը ձեռքբերել:
Լրագրողի այն հարցին, թե ե՞րբ ֆուտբոլիստը կմեկնաբանի այս իրավիճակը, Ռամոսը նշել է.
«Քիչ է մնացել»:

















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ