«Մալիբուի փրկարարները» հայտնի սերիալի հիման վրա լիամետրաժ ֆիլմ կնկարահանվի
Գիտություն և Մշակույթ
Ամերիկացի ռեժիսոր Սեթ Գորդոնը պատրաստվում է «Մալիբուի փրկարարները» հայտնի սերիալի հիման վրա լիամետրաժ ֆիլմի նկարահանումներին: Այս մասին հայտնել է Variety պարբերականը:
Նախագիծը ձեռնարկել է հոլիվուդյան Paramount Pictures կինոընկերությունը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՏԱՍՍ-ը, ֆիլմի գլխավոր դերում հանդես կգա Դուեյն Ջոնսոնը, ով նկարահանվելու բազմաթիվ առաջարկներ ունի: Սցենարը գրում են Դեմիեն Շենոնը և Մարկ Սվիֆթը, որոնք հայտնի են դարձել «Ուրբաթ 13» կինոնկարից:
Ֆիլմի սյուժեի վերաբերյալ դեռևս բավականաչափ տեղեկատվություն չկա, սակայն ստուդիան ցանկանում է նկարահանել կատակերգություն:
«Մալիբուի փրկարարները» հեռուստասերիալն առաջին անգամ ցուցադրվել է 1989 թվականին NBC հեռուստաալիքով: Այն ընդգրկվել է Գինեսի ռեկորդների գրքում որպես ամենամեծ՝ 1,1 միլիարդ մարդ համաշխարհային հեռուստալսարանով սերիալ:


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)