«Սպարտակը» մոտ է «Սաութհեմփթոնի» հարձակվողին ձեռք բերելուն
Սպորտ
Մոսկվայի «Սպարտակը» մոտ է Զամբիայի հավաքականի և «Սաութհեմփթոնի» հարձակվող Էմանուել Մայուկային ձեռք բերելուն:
Ինչպես տեղեկացնում է The Mirror-ը` 24-ամյա ֆուտբոլիստն անգլիական ակումբի հետ չի մեկնել մինչմրցաշրջանային հավաքի, քանի որ նա ընդգրկված չէ գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանի ծրագրերում:
Մայուկան «Սաութհեմփթոն» է տեղափոխվել 2012թ-ին` շվեյցարական «Յանգ Բոյզից»` երեք միլիոն ֆունտի դիմաց:
Անգլիայի առաջնությունում անցկացրած ողջ ժամանակահատվածում ֆուտբոլիստը մասնակցել է 16 խաղի և չի հեղինակել ոչ մի գոլ, իսկ
«Սոշոյում» վարձակալությամբ հանդես գալու ժամանակ խփել է 4 գոլ:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ