Մեծ պատիվ կլինի Ռոնալդուի և Մեսսի հետ «Ոսկե գնդակի» երեք հավակնորդների թվում լինելը. Նեյմար
Սպորտ
Կատալոնյան «Բարսելոնայի» հարձակվող Նեյմարը գնահատել է իր հնարավորությունները «Ոսկե գնդակ-2015»-ի համար պայքարում և նշել, որ լավագույն եռյակում հայտնվելն իր համար արդեն մեծ պատիվ կլինի:
«Նույնիսկ լավագույն եռյակում հայտնվելն ինձ համար մեծ պատիվ կլինի: Երազում եմ այնտեղ հայտնվել Ռոնալդուի և Մեսսիի հետ:
Ինձ համար մեծ պատիվ կլիներ դա: Մինչ «Բարսելոնա» գալս ասում էին, որ Մեսսիի հետ վիճելու ենք, որ նա ինձ փոխանցումներ չի կատարելու: Սակայն Լեոն ինձ հիանալի ընդունեց թիմում և այսօր հենց նա է գոլերիս գլխավոր փոխանցում կատարողը: Լեոն ինձ համար և՛ ընկեր է, և՛ կուռք»,- Նեյմարի խոսքը մեջբերում է goal.com-ը:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ