Գերմանիայում չափից շատ ակումբներ են վախենում «Բավարիայից». Հումելս
Սպորտ
Դորտմունդի «Բորուսիայի» պաշտպան Մատս Հումելսը կոչ է արել գերմանական ակումբներին ավելի համարձակ և վճռական պայքարել Մյունխենի «Բավարիայի» դեմ:
Ֆուտբոլիստը կարծում է, որ Բունդեսլիգայի շատ թիմեր վախենում են մյունխենցիներից, տեղեկացնում է Kicker-ը:
«Գերմանիայում չափից շատ ակումբներ կան, որոնք վախենում են «Բավարիայից»: Ընդ որում՝ ինչպես դաշտում, այնպես էլ դրա սահմաններից դուրս: Նրանք ավելի լավ կանեն, եթե նման կերպ չվարվեն»:
Անդրադառնալով նոր մրցաշրջանում իրենց ելույթներին՝ ֆուտբոլիստը հավելել է.
«Մեզ համար նշանակություն ունեն առաջին երեք հորիզոնականները, նվազագույնը՝ 4-րդ հորիզոնականը, և մենք աշխատում ենք այդ ուղղությամբ»:
Խոսելով թիմը լքելու հնարավոր տարբերակի մասին՝ Հումելսն ասել է.
«Ավարտված մրցաշրջանի առաջին հատվածը սարսափելի էր ինձ համար՝ կապված քաշիս հետ: Կային օրեր, երբ մտածում էի նույնիսկ «Բորուսիան» լքելու մասին, սակայն ցանկանում էի նաև մնալ: Այլ ակումբ տեղափոխվելու համար պետք է 100% վստահ լինեի, որ որոշումս ճիշտ է: Խոսեցի Տուխելի հետ: Ինձ շատ դուր եկավ այն, թե ինչ նա ասաց և ինչպես ասաց: Զրույցից հետո զգացում ունեցա, որ կրկին կարող եմ ուժեղ դառնալ: Հիմա քաշս կարգավորվել է, և ես ավելի լավ մարզավիճակում եմ քան մեկ տարի առաջ»:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ