«Ռեալը» չի երկարաձգի պայմանագիրը Պեպեի հետ
Սպորտ
Մադրիդի «Ռեալի» պաշտպան Պեպեն, ամենայն հավանականությամբ, ակումբը կլքի ազատ ֆուտբոլիստի կարգավիճակով:
Պեպեի պայմանագիրը մադրիդյան թիմի հետ ավարտվում է 2016թ. հունիսի 30-ին, սակայն A Bola-ի տեղեկությունների համաձայն՝ «Ռեալը» չի երկարաձգի պայմանագիրը ֆուտբոլիստի հետ:
Ինքը՝ Պեպեն, նշել է, որ չի կենտրոնանում պայմանագիրը երկարաձգելու հարցի վրա և իր ուշադրությունն այժմ սևեռված է նոր մրցաշրջանին:
«Գոհ եմ, որ կարողանում եմ ամեն օր աշխատել այս ակումբում: Պայմանագիրը երկարաձգելու հարցով պետք է զբաղվեն գործակալս և ակումբի նախագահը: Իսկ ինքս հույս ունեմ, որ այս մրցաշրջանում «Ռեալը» տիտղոս կնվաճի»,- Պեպեի խոսքը մեջբերում է Marca-ն:
Նշենք, որ Պեպեն իսպանական ակումբում խաղում է 2007թվականից:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ