Մովսիսյանը հիմնական կազմում էր, քանի որ մրցակիցներից ավելի լավ մարզավիճակում էր. Ալենիչև
Սպորտ
Մոսկվայի «Սպարտակի» գլխավոր մարզիչ Դմիտրի Ալենիչևն անդրադարձել է թիմի հարձակվող Յուրա Մովսիսյանին և նշել, որ ֆուտբոլիստը լավ մարզավիճակում է:
Խոսելով Ռուսաստանի առաջնության երկրորդ տուրում «Կրասնոդարի» դեմ խաղի մասին՝ մարզիչն ասել է.
«Յուրա Մովսիսյանը հիմնական կազմում մտավ խաղադաշտ, քանի որ մրցակիցներից ավելի լավ մարզավիճակում է: Դաշտ մտավ և գոլ խփեց: Մենք շատ կարգապահ էինք գործում և չեզոքացրնք մրցակցին: Հաղթանակն օրինաչափ էր»,- Ալենիչևի խոսքը մեջ է բերում Sport-express-ը:
Հիշեցնենք, որ մոսկովյան ակումբը Յուրա Մովսիսյանի հեղինակած գոլի շնորհիվ հաղթանակ էր տոնել նվազագույն հաշվով:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ