Ադրբեջանի ազգային անվտանգության նախկին ղեկավարը Եվրասիական շարժում է ստեղծում Բաքվում
Ադրբեջան
Ադրբեջանի ազգային անվտանգության նախկին նախարար Նարման Իմրանովը եւ երկրորդ դասի պետական խորհրդական, Ռուսաստանի արդարադատության նախարարության նախկին աշխատակից Իլգար Գասըմովը հասարակական ու քաղաքական գործիչներից բաղկացած նախաձեռնողական խմբի հետ միաին հայտարարել են Ադրբեջանում Եվրասիական շարժում ստեղծելու մասին:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները' հղում կատարելով շարժման նախաձեռնող խմբին:
Նարիման Իմրանովի եւ Իլգար Գասըմովի գլխավոր նպատակը հանդիսանում է Ադրբեջանում Եվրասիական տնտեսական միության հայեցակարգի հանրայնացումը: Նախաձեռնող խումբը շարժման պաշտոնապես գրանցման համար օրերս դիմել է Ադրբեջանի արդարադատության նախարարություն:
«Իր աշխարհաքաղաքական մարտահրավերներով եւ բարդ հասարակական-քաղաքական գործընթացներով աշխարհում առկա այժմեականությունը բնական կերպով բարձր աստիճանի է վեր բարձրացնում եվրասիական գաղափարախոսության արդիականացման հարցը, որը համառորեն պահանջում է նրա կազմակերպչական-գործնական ձեւավորումը որպես համապատասխան ազգային շարժում», -ասվում է նախաձեռնող խմբի հայտարարության մեջ:
Նախկին ԽՍՀՄ պետանվտանգության սպա Նարման Իմրանովը 1993-1994 թվականերին ղեկավարել է Ադրբեջանի ազգային անվտանգության նախարարությունը:
ԱԱՆ բանտից Ռահիմ Հումբաթովի, Ալիքրամ Հումբաթովի, Արիֆ Փաշաեւի եւ Բաբը Նազարլիի փախուստի դիմելուց հետո Նարիման Իմրանովը մեղադրվել է պետական դավաճանության մեջ եւ Ադրբեջանի Գերագույն դատարանի ռազմական կոլեգիայի 1996 թվականի փետրվարի 12-ի որոշմամբ՝ դատապարտվել է մահապատժի: Ադրբեջանում մահապատժի վերացումից հետո Նարիման Իմրանովը ցմահ բանտաևրկություն էր կրում Գոբուստանի բանտում: 2002 թվականին այն ժամանակ նախագահ Հեյդար Ալիեւի հրամանագրով Նարիման Իմրանովին ներում է շնորհվել:
2002 թվականից Նարիման Իմրանովը հասարակական-քաղաքական գործունեությամբ չի զբաղվել: Ռուսաստանի արդարադատության նախարարության նախկին աշխատակցի հետ միասին քաղաքական դաշտում նրա անսպասելի հայտնվելը մեծ հետաքրքրություն է առաջացրել Ադրբեջանում:


















































Ամենադիտված
Սոչի մեկնող ինքնաթիռը ճանապարհին անցկացրել է մեկ օր, սակայն տեղ չի հասել