«Ժողովուրդ». Գալուստ Սահակյանն զբաղված է պատգամավորներին «բերման ենթարկելու» խնդրի լուծմամբ
Հայկական Մամուլ
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Այսօր ՀՀ Ազգային ժողովին կներկայացվի հաղորդում' «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ի հետագա շահագործման, տեխնիկական և ֆինանսական կենսունակության ուսումնասիրությունների վերաբերյալ:
«Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն այս օրերին զբաղված է պատգամավորներին մի քանի ժամով խորհրդարան «բերման ենթարկելու» խնդրի լուծմամբ: Սահակյանը խմբակցության ղեկավարներին զանգահարել և անձամբ խնդրել է, որպեսզի անպայման ներկա գտնվեն քննարկմանն ու իրենց հետ առնվազն մեկ պատգամավոր «բերեն» ԱԺ: Երեկ խմբակցության ղեկավարներից յուրաքանչյուրը փորձում էր գտնել իր «մինուճարին»:
Բանն այն է, որ այս օրերին պատգամավորները հիմնականում գտնվում են արտերկրում և վայելում են իրենց հանգիստը:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































Ամենադիտված
Սոչի մեկնող ինքնաթիռը ճանապարհին անցկացրել է մեկ օր, սակայն տեղ չի հասել