«Առավոտ». Ուորլիքի հարցազրույցը լուրջ խուճապ առաջացրեց Ադրբեջանի իշխանական վերնախավում. Դավիթ Շահնազարյան
Հայկական Մամուլ
ԵԱՀԿ Մինսկի խմբում ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի հարցազրույցը «Վեդոմոստիին» բուռն քննադատության արժանացավ: Այս առիթով, «Առավոտ» թերթի հետ զրույցում 1992-95թթ. ՀՀ նախագահի հատուկ հանձնարարություններով դեսպան, 1994-95թթ. Հայաստանի ԱԱԾ ղեկավար, Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի առաջատար վերլուծաբան Դավիթ Շահնազարյանը նկատեց. «Ջեյմս Ուորլիքի ծրագրային հարցազրույցն ուղղված էր Ռուսաստանին, դրանում մի քանի առանցքային ուղերձներ կնշեի:
Նախևառաջ, Ուորլիքը կարևորեց հակամարտության կառավարումը՝ նպատակ դնելով բացառել ռազմական գործողությունների նոր բռնկումները: Ուորլիքն ամբողջությամբ ջախջախել է Ադրբեջանի իշխանությունների այն թեզը, որ կարգավորումը նախևառաջ ենթադրում է Լեռնային Ղարաբաղի շուրջ տարածքների վերադարձ՝ նշելով, որ դա համապարփակ կարգավորման մի մասն է, որն ուղղակիորեն կապված է Լեռնային Ղարաբաղի քաղաքական կարգավիճակի հետ:
Ավելացնեմ, որ դեսպան Ուորլիքն օգտագործել է նաև «Լեռնային Ղարաբաղի անվտանգություն» ձևակերպումը: Ուորլիքի հարցազրույցը լուրջ խուճապ առաջացրեց Ադրբեջանի իշխանական վերնախավում: Ուորլիքը, իր հարցազրույցում նաև դիվանագիտորեն ակնարկել է, որ Ռուսաստանը միլիտարիզացրել է ԼՂ հակամարտության գոտին և հօգուտ Ադրբեջանի խախտել ռազմական հավասարակշռությունը»:
Հարցազրույցն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում


















































Ամենադիտված
Սոչի մեկնող ինքնաթիռը ճանապարհին անցկացրել է մեկ օր, սակայն տեղ չի հասել