Այդ տարածքում այգու այն մասն է, որտեղ հիմնականում բուսականություն չկա, խոտ է. Ռադիկ Մարտիրոսյանը՝ բուսաբանական այգու հրդեհի մասին
Հայկական Մամուլ
«Ժողովուրդ»-ը գրում է. «Անցած շաբաթ օրը Երևանի Բուսաբանական այգում ուժգին հրդեհ էր բռնկվել, որի արդյունքում մոտ 15 հեկտարի մշակաբույսեր ոչնչացել են:
Թերթը պարզեց, որ այգին գտնվում է ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի վերահսկողության տակ:
Ըստ ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանի՝ հրդեհի ընդգրկած տարածքը բուսածածկ չի եղել: «Այդ տարածքում այգու այն մասն է, որտեղ հիմնականում բուսականություն չկա, խոտ է, ամռան ընթացքում այդ խոտն աճում է, հետո չորանում ու բռնկվում»,- հանգիստ տոնով ներկայացրեց Ռ. Մարտիրոսյանը:
Ստացվում է, որ մայրաքաղաքի Բուսաբանական այգին ԳԱԱ-ին հանձնելով՝ ՀՀ իշխանությունները նախ՝ իրենց ուսերից գցել են պատասխանատվության բեռը, մյուս կողմից էլ՝ շատ լավ հասկանում են, որ տարածքը կամաց-կամաց «կազատվի», և իրենք հնարավորութուն կունենան այն սեփականաշնորհել և տալ այս կամ այն պաշտոնյային: Մի օր էլ կարող է պարզվել, որ Բուսաբանական այգում ի սկզբանե ոչ մի ծառ չի եղել, տարիներ շարունակ այդ տարածքում միայն թուփ և խոտ է եղել, որոնք էլ «հրդեհի բուն են», և պետք է կառուցապատել»։
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































Ամենադիտված
Սոչի մեկնող ինքնաթիռը ճանապարհին անցկացրել է մեկ օր, սակայն տեղ չի հասել