Հնարամիտ օլիգարխը
Հայկական Մամուլ
«Իրատես de facto» թերթը գրում է.
«Վերջին շրջանում քաղաքացիներն ավելի հաճախ են բողոքում, որ «Երևան սիթի» սուպերմարկետներում գնապիտակների հետ կապված խնդիրներ կան: Այսինքն՝ ապրանքի վրա գրված գինը դրամարկղի մոտ փոխվում է, գնորդն էլ ավելի շատ է վճարում, քան նախատեսված է:
Իհարկե, մեծ գնումներ անելիս այս տարբերությունն այնքան էլ չի նկատվում, բայց երբ մի քանի ապրանք ես գնում, միանգամից պարզ է դառնում, որ պիտակում նշված գինը, քո հաշվարկներն ու դրամարկղում քեզ հրամցրածը տարբեր են: Անշուշտ, «հնարամիտ» օլիգարխը շատ ցցուն «գնափոխություն» չի իրականացնում, բայց, միևնույն է, մեծ գնումների ժամանակ դա որոշակի գումար է կազմում: Օրինակ, եթե տասը հազար դրամի առևտուր ես անում, վճարում ես տասնմեկ հազարից մի քիչ ավելի կամ պակաս:
Ցավն էլ այն է, որ առևտրի այս «գիգանտը» դեռ պետք է օրենք գրի ու հանրության շահերը ներկայացնի ԱԺ-ում»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































Ամենադիտված
Սոչի մեկնող ինքնաթիռը ճանապարհին անցկացրել է մեկ օր, սակայն տեղ չի հասել