Ակտիվիստները ուժի միջոցով դուրս բերվեցին Ամիրյան փողոցից
Հասարակություն
«Ոտքի Հայաստան» նախաձեռնության անդամները, ինչպես հայտարարել էին նախապես, այսօր` հուլիսի 28–ի երեկոյան անցան անհնազանդության կտրուկ միջոցների: Վերջիններս նստեցին Տիգրան Մեծ պողոտայի երթևեկելի հատվածում, այնուհետև Ամիրյան–Կողբացի խաչմերուկում, որտեղից ոստիկանները նրանց ուժի միջոցով հեռացրին։
Հիշեցնենք, որ շարժումը հայտարարել է, որ հուլիսի 27-ից 72-ժամյա նստացույց է սկսում։ Սակայն ոստիկանությունը նրանց թույլ չի տալիս մոտենալ հրապարակի կենտրոնի գորգին։ Ակտիվիստները գիշերել են Հանրապետության հրապարակում։
Նշենք նաև, որ «Ոտքի Հայաստան» նախաձեռնությունը հայտարարել էր, որ եթե ՀԾԿՀ-ն չեղյալ չհայտարարի էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման մասին որոշումը, հուլիսի 27-ից բողոքի ակցիաներ են սկսելու: Նախաձեռնության անդամներն այցելելու են մարզեր, ինչպես նաև փողոցներ են փակելու։


















































Ամենադիտված
Սոչի մեկնող ինքնաթիռը ճանապարհին անցկացրել է մեկ օր, սակայն տեղ չի հասել