«Ժողովուրդ». Ճակատագրական դիտողություն. Վարդենիսի երեսառած ոստիկանը
Հայկական Մամուլ
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«Երեկ երեկոյան Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի բնակիչներից մեկը ՀՀ ոստիկանության Վարդենիսի բաժնից ահազանգեց «Ժողովուրդ»-ի խմբագրություն ու պատմեց, որ փորձանքի մեջ է ընկել: Պարզվում է՝ նա որդու հետ կարտոֆիլի դաշտը ջրելուց հետո հոգնած ու մի թեթեւ էլ գինովցած մտել է խանութ՝ առեւտուր անելու, նրա հետեւից մտել է մեկը եւ արտահերթ փորձել գնումներ անել: Քաղաքացին զգուշացրել է, որ իր հերթն է, եւ այդ զգուշացումը ճակատագրական է եղել:
Անմիջապես դուրս են հանել նրան խանութից, հենց դիմացը ծեծի ենթարկել, ապա բռնությամբ տարել ոստիկանության Վարդենիսի բաժին: Ըստ ամենայնի, քաղաքացուն ծեծողը ոստիկան է եղել, եւ դա դեռ քիչ է, մինչ ուշ գիշեր նրան ու որդուն անհասկանալի կարգավիճակով պահել են ոստիկանության բաժնում, խմածության տեստ անցկացրել եւ այլն: Ստացվում է, որ մարդուն կարող են խանութում սադրել, ծեծել, տանել բաժին ու մի բան էլ գործ սարքել նրա գլխին»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































Ամենադիտված
Սոչի մեկնող ինքնաթիռը ճանապարհին անցկացրել է մեկ օր, սակայն տեղ չի հասել